Հա

Քաղաքական

09/06/2022 - 11:35

«Եթէ շարժումը ձախողեց, պայքարը չի՛ մարելու, քաոս է սկսւելու՝ իր հետեւանքներով». Արթուր Եղիազարեան

Ռազմական փորձագէտ Արթուր Եղիազարեանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր շարժումը ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում շատ ուժերի ստիպում է որոշակի հարցերում գոնէ առժամանակ ձեռնպահ մնալ, այսպէս կոչւած, խաղաղութեան պայմանագրի ստորագրումից:

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Արթուր Եղիազարեանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր շարժումը ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում շատ ուժերի ստիպում է որոշակի հարցերում գոնէ առժամանակ ձեռնպահ մնալ, այսպէս կոչւած, խաղաղութեան պայմանագրի ստորագրումից:

«Անգամ այն հատւածը, որը շարժմանը չի աջակցում, տեղեկատւական դաշտի մանիպուլեացիաների ազդեցութեան տակ է, երբ նրանք ճիշտ ինֆորմացիային տիրապետեն, կը հեռանան իշխանութիւններից: Ինչ վերաբերում է շարժմանը, շատերը կարծում են՝ սա քաղաքական գործընթաց է, իհարկէ, խորքային առումով ցանկացած բան քաղաքական է, բայց սա քաղաքական պայքար չէ: Մենք տեսնում ենք 180 աստիճան տարբեր տեսակէտներ ունեցող ուժերի, որոնք միաւորւած են մի նպատակի շուրջ: Այս պայքարը չի կարող մարել. Դրա մարելը կը նշանակի՝ Հայաստանի չգոյութիւն: Սա ազգային ազատագրական պայքար է, երկիր ունենալ-չունենալու պայքար է»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արթուր Եղիազարեանի դիտարկմամբ՝ շատերն են ցանկանում, որ շարժումը ժամ առաջ յաջողի. «Երբ դու երկրիդ շահերից ելնելով ես պայքարում, պէտք է ամէն քայլդ կշռադատւած լինի: Քաղաքացին պէտք է հասկանայ՝ ինչքան շատ լինեն փողոցում, այդքան մօտենում է իշխանափոխութիւնը: Մարդկանց ոչ մարտունակ տեսակ կայ, որոնք մտքով քո հետ են, բայց իրենց չեն պատկերացնում շարժման մէջ, մարդ կայ՝ չի կարեւորում իր մասնակցութիւնը, ասում է՝ դէ լաւ, որ ես չգնամ՝ ի՞նչ պէտք է լինի, եւ լայւով է նախընտրում նայել: Ինքը չի մտածում, որ իր պէս մտածում են տասնեակ եւ հարիւր-հազարաւոր մարդիկ, եւ եթէ իրենք մի օր որոշեն, որ Ֆրանսիայի հրապարակից պէտք է նայեն, շատ արագ ամէն ինչ կարող է փոխւել: Շարժումը հէնց վաղն էլ կարող է հասնել նպատակին, բայց կարող է նաեւ մի քանի ամիս տեւել, սա նաեւ նեարդերի պայքար է: Այստեղ իշխանութեան վրայ նստած քաղաքական ուժի հաշւարկն այն է, որ ժամկէտը երկարի՝ կը մաշեն, կը յոգնեն, կը գնան, մենք էլ ասում ենք՝ չէ, գիտակցում ենք, որ երկիր ենք կորցնում, պէտք է կարողանանք սրան դիմակայել, մինչեւ յարմար պահը կը գայ»:

Նրա գնահատմամբ՝ միայն մարդկանց թւաքանակով էլ հարց չի լուծւում. «Սա շարժում է, շարժումը ամէն պահի կարող է տրանսֆորմացւել, կարող են շարժման մէջ ուժեր լինել, որոնք հարթակին չհարեն: Ես Աստւած եմ կանչում, որ այս ճանապարհով խնդիրը լուծւի, որովհետեւ անկեղծ խօսեմ՝ եթէ, օրինակ, շարժումը ձախողեց, ի՞նչ է լինելու, մարելո՞ւ է, չի՛ մարելու, քաոս է սկսւելու: Ես բազմաթիւ անձանց, կազմակերպութիւնների գիտեմ, որոնք համբերատար սպասում են, որ քաղաքական լուծում լինի, եւ ովքեր մեղաւոր են՝ պատասխան տան: Երբ իրենք մի օր գիտակցեն, որ այս ճանապարհով չի լուծւելու, սկսելու են այլ գործընթացներ:

Չեմ ուզում վատը ասել, բայց ուզում եմ հասկանալ՝ ո՞նց են պատկերացնում այսօրւայ պատգամաւորները իրենց հանգիստ սրճելը սրճարաններում: Լաւ, շարժումը էլ չկայ, բայց մարդը կարող է այսօր համբերատար սպասել, վաղը ուղղակի մտածի, որ դու ես մեղաւոր եղել իր երեխու զոհւելու, թուրքերի ներկայութեան համար, եւ որոշի հաշւեյարդար տեսնել: Էն, որ Վահան Յովհաննիսեանն ասում էր՝ դալաններում են ծեծելու, սա իրականում վատ բան է, սա նշանակում է՝ պարտիզանական պայքար: Եթէ մարդիկ ուզում են, որ ուժեղ ձեւով դուրս գանք, պէտք է այս շարժումը այս հարթակում, այս ճանապարհով յաջողի: Բոլորը մի կողմ դնեն իրենց անձնական էմոցիաները, սուբեիկտիւ դիրքորոշումները. Ինձ երբեք չի հետաքրքրում՝ հարթակում ով է կանգնած, ես գիտեմ՝ ինչի համար եմ այնտեղ՝ երկիր չկորցնելու համար եմ այնտեղ: Այս գիտակցումը երբ յաղթեց, այս ճանապարհով յաջողեցինք, կարծում եմ՝ նորմալ ապագայ կունենանք»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։