Հա

Քաղաքական

09/06/2022 - 11:40

«Ասում ենք՝ բարով էք եկել, բայց իմացէք՝ ում հետ բանակցում էք չի ներկայացնում մեր ժողովրդին»․ Իշխան Սաղաթելեան

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած «Դիմադրութիւն» շարժման երթը մօտեցաւ ՀՀ արտգործնախարարութեան շէնքին, որտեղ նախատեսւած է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հանդիպումը հայ գործընկերոջ հետ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած «Դիմադրութիւն» շարժման երթը մօտեցաւ ՀՀ արտգործնախարարութեան շէնքին, որտեղ նախատեսւած է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հանդիպումը հայ գործընկերոջ հետ՝ յայտնում է Yerkir.am-ը։

Ոստիկանական հոծ շղթան գրեթէ Դատախազութեան մօտից թոյլ չտւեց, որ երթն առաջ շարժւի ու ընդհուպ մօտենայ ԱԳՆ մուտքերին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ իրենց ուղերձները այդտեղից ելոյթներով կը փորձեն տեղ հասցնել։

«Մեր նպատակն այսօր շէնք շրջափակելը չէ, այլ ներկայացնելն է, որ ինչքան էլ ասեն՝ քաղաքական ճգնաժամ չկայ, քաղաքական ճգնաժամ կայ, միջազգային ցանկացած պատւիրակութիւն ժողովրդի օրակարգին պէտք է տեղեակ լինի եւ կը լինի»,- ասաց նա։

Սաղաթելեանը յիշեցրեց, որ ե՛ւ Լիտւայի, ե՛ւ Չեռնոգորիայի նախագահների, ե՛ւ նաեւ հիմա՝ Ռուսաստանի արտգործնախարարի դէպքում ակցիաների նպատակը ոչ թէ թոյլ չտալն է, որ շէնք մտնեն, այլ ներկայացնելոը, որ այդ մարդիկ մեր հիւրերն են, ասում ենք՝ բարով էք եկել, բայց իմացէք՝ ում հետ բանակցում էք՝ չի ներկայացնում մեր ժողովրդին։

«Մենք խնդիր ունենք մեր երկրի շահերը պաշտպանելու, խօսք տեղ հասցնելու, մթնոլորտ տեղ հասցնելու եւ տեղ կը հասնի»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։