Հա

Քաղաքական

09/06/2022 - 12:15

Գէոպոլիտիկ դախլչիների ժամանակը

Պետութեան իշխանութեան որակն արտայայտւում է առաւելապէս նրանով, թէ որքանով է այն հետապնդում պետական, ազգային շահերը եւ որքանով է այդ իսկ իշխանութիւնը ծառայեցնում այդ շահերի իրացմանը։ Հայաստանի պարագայում, ինչպէս գրեթէ ամէն ինչ, դա եւս գործում է ճիշտ հակառակ տրամաբանութեամբ․ ոչ թէ իշխանութիւնն է ծառայեցւում պետական ու ազգային շահերի իրականացմանը, այլ վերջիններս են ծառայեցւում իշխանութեան պահպանման մեխանիկական նպատակին։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Պետութեան իշխանութեան որակն արտայայտւում է առաւելապէս նրանով, թէ որքանով է այն հետապնդում պետական, ազգային շահերը եւ որքանով է այդ իսկ իշխանութիւնը ծառայեցնում այդ շահերի իրացմանը։ Հայաստանի պարագայում, ինչպէս գրեթէ ամէն ինչ, դա եւս գործում է ճիշտ հակառակ տրամաբանութեամբ․ ոչ թէ իշխանութիւնն է ծառայեցւում պետական ու ազգային շահերի իրականացմանը, այլ վերջիններս են ծառայեցւում իշխանութեան պահպանման մեխանիկական նպատակին։

Սրա գլխաւոր պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինեանի ու նրա քաղաքական թիմի համար իշխանութիւնը ոչ թէ միջոց է այլ՝ աւելի բարձր նպատակների հասնելու համար, այլ ինքնին նպատակ, որին հասնելու եւ որը պահպանելու համար կիրառւում են բոլոր միջոցներն առանց խտրութեան։ Ամենապարզագոյն մտավարժութիւնը բացայայտում է այդ իրողութիւնը․ կա՞յ արդեօք տեսական ու գործնական հնարաւորութիւն, որ որեւէ պետական, ազգային նպատակի համար Նիկոլ Փաշինեանը կարող է հրաժարւել իշխանութիւնից։ Բանականութիւն եւ հայաստանեան իրողութիւնների մասին տեղեկացւածութիւն ունեցող ցանկացած մէկի համար այդ հարցի պատասխանը միարժէքօրէն բացասական է։ Նա կառչած է աթոռին:

Վարժութեան յաջորդ հատւածը լրացնում է առաջին թէզը․ կա՞յ արդեօք որեւէ պետական կամ ազգային խնդիր, որը Նիկոլ Փաշինեանը չի զոհաբերի, եթէ դա անհրաժեշտ լինի սեփական իշխանութիւնը պահպանելու համար։ Պատասխանը կրկին անվերապահօրէն բացասական է։

Ընդ որում, Նիկոլ Փաշինեանն առնւազն յետպատերազմեան շրջանում նշւած հարց-պատասխաններն ապացուցող բազմաթիւ գործողութիւններ է կատարել՝ սկսած նրանից, որ ողբերգական պարտութիւնից յետոյ հրաժարական չի ներկայացրել ու դրանով պետութեանը առնւազն ժամանակ շահելու հնարաւորութիւն չի տւել, վերջացրած նրանով, որ այսօր հեզաբար կատարում է ադրբեջանաթուրքական ցանկացած քմահաճոյք՝ իր իշխանութիւնը պահպանելու համար։

Այսպիսով, Հայաստանը ղեկավարում են մարդիկ, ում համար իշխանութիւնն աւելի թանկ է, քան պետական ու ազգային շահերը։ Որեւէ նորմալ պետութիւնում սա հաստափոր քրէական գործի յարուցման հիմք կը հանդիսանար։ Բայց քանի որ Հայաստանում քրէական գործեր յարուցում են նոյն այդ իշխանութեանը ծառայողները, ապա դա ուտոպիստական է հնչում։

Նման իշխանութիւն ունեցող պետութիւններն իսկական նւէր են աշխարհաքաղաքական մեծ ու փոքր խաղացողների համար, յատկապէս մեր նման խառնակ տարածաշրջանում ու, առաւել եւս, Հայաստանի նման բզկտւած երկրի պարագայում։ Երբ որեւէ երկրի իշխանութիւն առաջնորդւում է ոչ թէ պետական, այլ իշխանապահպանման շահերով, այն պատրաստ է բաւարարելու ցանկացած գէոպոլիտիկ կենտրոնի ցանկացած շահ, այդ թւում՝ անգամ թշնամական երկրներին հաճոյ, միայն մի պայմանով՝ եթէ այդ բաւարարումը յանգեցնելու է իշխանութեան պահպանմանը։

Իրավիճակի ողբերգականութիւնն այն է, որ նման պատրաստակամութիւն ունեցող իշխանութեան հետ խոշոր ու ոչ խոշոր խաղացողները յարաբերւում են նաեւ հակառակ տրամաբանութեամբ՝ ոչ միայն իրենց նախապայմանի ու շահի բաւարարումն է յանգեցնում իշխանութեան պահպանմանը, այլ նաեւ այս կամ այն շահի մերժումը կարող է բերել իշխանութեան կորստի։ Լայն իմաստով, սա է Հայաստանում ու Հայաստանի շուրջ այսօր կատարւող գործընթացների խորքային պատճառը։

Պետութիւնը, փոխաբերական իմաստով, հանւել է վաճառքի, իսկ վաճառասեղանի յետեւում կանգնածները թքած ունեն պետութեան վրայ։ Նրանց գերխնդիրն աշխարհաքաղաքական դախլչու կարգավիճակի պահպանումն է անգամ այն դէպքում, երբ վերջնականապէս սպառւած կը լինի վաճառքի առարկան։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան
    Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

    Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

  • Մինչեւ վերջին բունկերը
    Մինչեւ վերջին բունկերը

    Այս օրերին Արցախում ու Հայաստանում տեղի ունեցողը սարսափելի է ոչ միայն այն պատճառով, որ Ալիեւի պահանջով Նիկոլ Փաշինեանն Ադրբեջանին է յանձնում հայկական հերթական երեք գիւղերը, ինչը, իհարկէ, սարսափելի է առաջին հերթին այնտեղ բնակւող մարդկանց, երեխաների համար։ Բայց Փաշինեանն ու Ալիեւը սրանով լուծում են շատ աւելի երկարաժամկէտ ու վտանգաւոր խնդիրներ։

  • Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից
    Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից

    Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։

  • Նիկոլ Փաշինեանի ու նրա շահառուների հերթական աւանտիւրան
    Նիկոլ Փաշինեանի ու նրա շահառուների հերթական աւանտիւրան

    Հայաստանում կրկին թեւածում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման թեման։ Դատելով թեման շրջանառողների մերձիշխանական պատկանելութիւնից, այդ հարցը փորձում է քաղաքական օրակարգ բերել Նիկոլ Փաշինեանը։ Իսկ դա նշանակում է, որ արտահերթ ընտրութիւնները նա համարում է իր իշխանութիւնը երկարաձգելու ու աւելի ամրապնդելու հնարաւորութիւն։

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։