Հա

Քաղաքական

09/06/2022 - 12:30

«Մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք լուծելու բազմաթիւ հարցեր, բայց դա պէտք է լինի առանց Նիկոլի»․ Ի․ Սաղաթելեան

Մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք օրակարգ, ունենք բազմաթիւ հարցեր, որոնց պէտք է լուծում տանք, բայց դա պէտք է լինի առանց Նիկոլի, որովհետեւ Նիկոլը կապ չունի մեր կենսական անհրաժեշտութեան խնդիրներ հետ, նա դաւաճան է եւ չունի մանդատ հայ ժողովրդի կողմից՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը ՀՀ արտգործնախարարութեան շէնքի դիմաց, ուր Ֆրանսիայի հրապարակից գնացել էր «Դիմադրութիւն» շարժման երթը։

«alikonline.ir» - Մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք օրակարգ, ունենք բազմաթիւ հարցեր, որոնց պէտք է լուծում տանք, բայց դա պէտք է լինի առանց Նիկոլի, որովհետեւ Նիկոլը կապ չունի մեր կենսական անհրաժեշտութեան խնդիրներ հետ, նա դաւաճան է եւ չունի մանդատ հայ ժողովրդի կողմից՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը ՀՀ արտգործնախարարութեան շէնքի դիմաց, ուր Ֆրանսիայի հրապարակից գնացել էր «Դիմադրութիւն» շարժման երթը։

«Արդէն մէկ ամսից աւելի է ցանկացած միջազգային պատւիրակութեան փորձում ենք հասանելիութիւն ունենալ ու մօտիկից փոխանցել մեր ժողովրդի ուղերձը։ Առաջինը՝ մեր ե՛ւ բարեկամ, ռազմավարական դաշնակից երկրները, ե՛ւ ամբողջ աշխարհը՝ այդ թւում թշնամի պետութիւնները յստակ պէտք է իմանան՝ չի կարող լինել որեւէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

Անկախ օրւայ դաւաճան իշխանութիւնների մօտեցումներից՝ հայ ժողովրուդը տէր է Արցախին, տէր է իր հայրենիքին, երբեք նոր Նախիջեւան չի լինելու՝ Արցախը չի հայաթափւելու, որովհետեւ մենք տէր ենք մեր իրաւունքներին։

Այս հողատու կապիտուլեանտի հետ ցանկացած բանակցութիւն, ցանկացած պայմանաւորւածութիւն առոչինչ է»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա նաեւ արձանագրեց, որ իրենց ուղերձներն արդէն փոխանցւեցին ՌԴ արտգործնախարարին, այլեւս մնալու անհրաժեշտութիւն չկայ, վաղը եւս ՀԱՊԿ միջոցառումներ են նախատեսւած, որոնց նոյնպէս կայցելեն, իսկ այս պահին ժողովուրդը երթով վերադարձաւ Ֆրանսիայի հրապարակ։

Երեկոյեան՝ 19։30 նախատեսւած է հանրահաւաք Ֆրանսիայի հրապարակում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։