Հա

Քաղաքական

10/06/2022 - 13:40

«Դիմադրութիւն» շարժման խաղաղ անհնազանդութեան ակցիաները շարունակւում են․ երթ դէպի Բաղրամեան 26

Ֆրանսիայի հրապարակից այսօր, յունիսի 10-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով «Դիմադրութիւն» շարժման երթը։

«alikonline.ir» - Ֆրանսիայի հրապարակից այսօր, յունիսի 10-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով «Դիմադրութիւն» շարժման երթը։

Այս անգամ երթի կանգառը Բաղրամեան 26-ն էր, որտեղ անցկացւում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:

Նախքան երթը ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուեյանը յայտարարեց, որ իրենց ձայնն են բարձրացնում ասելու մէկ բան՝ «Նիկոլն ու իր իշխանութիւնը չունի որեւէ մանդատ, լեգիտիմութիւն հանդէս գալու Հայաստանի անունից, խօսելու արցախահայութեան անունից, ստորագրելու որեւէ փաստաթուղթ։

«Ամէն անգամ մեր ներկայութեամբ այդ ուղերձը յղել ենք աշխարհին, յղել ենք տարբեր միջազգային կազմակերպութիւններին»,- ասաց նա։

«Միութիւն, պայքար, յաղթանակ», «Նիկոլ, դաւաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարումներով երթը հասաւ Բաղրամեան պողոտայ, սակայն չկարողացան հասնել Բաղրամեան 26, քանի որ մեծաթիւ ոստիկաններ մի քանի շարքով փակել էին Բաղրամեան 26 տանող ճանապարհը:

Բաղրամեան պողոտայում ընդդիմադիր պատգամաւորները հանդէս եկան ելոյթներով։

«Ես շարունակում եմ կարծել, որ ՀԱՊԿ-ը Հարաւային Կովկասում Հայաստանի համար որպէս ռազմաքաղաքական դաշինք այլընտրանք չունի»,- յայտարարեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

Նրա խօսքով, այլ բան է, որ պէտք է հասկանալ, թէ ինչպէս արդիւնաւէտ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները եւ ինչպէս պէտք է հայկական շահն արտայայտւած լինի կազմակերպութեան ընդհանուր քաղաքականութիւնում։

«Այն պետութիւնները, որոնք կարծում են, որ չեն կարող իրացնել ՀԱՊԿ կանոնադարութեամբ սահմանւած իրենց առաքելութիւնը, ովքեր չեն իրականացնում ՀԱՊԿ որոշումները, դրա մասին պէտք է անկեղծ խօսել, քանի որ չի կարող սահմանվի մի բան, որը շօշափում է անդամ երկրների շահերը, բայց դրանք չեն իրականացւում»,- ասաց նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը իր խօսքում ասաց․ Մենք ունենք հերթական անգամ միջազգային պատւիրակութիւն ՀՀ-ում եւ ինչպէս պայմանաւորւել էինք՝ մենք նման դէպքերում Հայաստանում առկայ քաղաքական ճգնաժամը լսելի ենք դարձնելու ցանկացած նման միջոցառման ժամանակ։

«Այսօր ՀԱՊԿ ձեւաչափով է քննարկումը։ Սա այն բացառիկ կառոյցներից է, որ կարող է անվտանգային սպառնալիքիների ժամանակ ձեռք մեկնի ՀԱՊԿ անդամ երկրներին։ ՀԱՊԿ անդամ երկիր է ՀՀ-ն։ Բայց ի՞նչ իրավիճակ ունենք՝ արդէն տարուց աւելի է թշնամու զօրքերը գտնւում են Սիւնիքում։ Հարց է առաջանում օրւայ իշխաութիւնները դիմե՞լ են ՀԱՊԿ-ին»,- ասաց Վարդեւանեանը։

Մենք Բաղրամեան պողոտայում հնչեցրեցինք մեր կարեւոր ուղերձը. հիմա թէ Բաղրամեան 26-ում ընդունելութիւն կանի, ընթրիք կը տայ, մի երկու մեդալ էլ կը բաժանի, բայց ցանկացած պատւիրակութիւն հասկանում է, որ Հայաստանում իրավիճակ է փոխւել. այս մարդկանց հետ չի կարելի երկարատեւ ապագայ պլանաւորել․ ասաց Գեղամ Մանուկեանը։

«Այս երկրում իրավիճակ է փոխւել, կայ քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը «Դիմադրութեան» շարժումը հանգուցալուծելու է»,- յայտարարեց նա:

Երթը վերադարաձաւ Ֆրանսիայի հրապարակ։

Նոյեմբերի 9-ի այդ կապիտուլեացիոն յայտարարութեան մէջ 3 տարւայ ժամկէտով նախանշւում էր շրջանցող Հայաստանի եւ Արցախի միջեւ կապ ապահովող այլ ճանապարհի կառուցում․ Ֆրանսիայի հրապարակում Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով շրջանառւող լուրերին, որ առաջիկայում իշխանութիւնները պատրաստւում են տալ ոչ միայն Բերձորի ճանապարհը, այլ նաեւ Բերձոր քաղաքն ու յարակից գիւղերը:

«Այդ առումով մի քանի անգամ խորհրադարանում յատկապէս Արթուր Խաչատրեանը պարբերաբար հարցեր է ուղղել ՀՀ կառավարութեանը: Դրանց հիմնականում պատասխանել է փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը եւ միշտ լղոզւած անորոշ պատասխաններ է տւել: Բայց այդ ընթացքում պարբերաբար Արցախ կատարած այցերի ընթացքում միշտ հետքրքրւել ենք, կային տեղեկութիւններ, նաեւ փաստական տւեալներ, որ այլընտրանքային ճանապարհ է կառուցւում, սակայն մինչեւ հիմա Արցախի իշխանութիւնների եւ Հայաստանի իշխանութիւնների կողմից որեւէ յստակ պարզաբանում, թէ ինչ երթուղով է կառուցւում ճանապարհը, ինչ նպատակով, ինչ ձեւաչաով է լինելու այդ շրջանցիկ ճանապարհը, յստակ պատասխան չի եղել: Արցախի իշխանութիւնների հետ ոչ պաշտօնական հանդիպումներում նրանք խօսում են տարբերակների մասին, մինչեւ հիմա յստակ վերջնական պատասխան այդ առումով չկայ, եւ ցաւօք սրտի, նման ռազմավարական հարցը ասեկոսների կամ հասարակութեան փորձագիտական շրջանակների մակարդակով է»:

Նշենք, որ այսօր երեկոյեան Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաք-երթ նախատեսւած չէ։ Ժամը 20-00-ին կը լինի քննարկում, որից յետոյ տեղի կունենայ մշակութային ծրագիր։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։