Հա

Քաղաքական

12/06/2022 - 08:45

«Բագրատ Եսայեանի ձերբակալութիւնը մի մեծ ոսկոր էր, որ մնալու էր իշխանութեան կոկորդին». Արծւիկ Մինասեան

Այս ազգադաւ իշխանութիւնը փորձում է ամէն կերպ «Դիմադրութիւն» շարժումը կոտրել, յատկապէս շարժման այն հատւածը, որոնք կայուն ու պինդ են, եւ վստահ են, որ առաջիկայում մենք կունենանք նոր ազգային իշխանութիւններ եւ երկիրն այս վիճակից դուրս կը բերենք։ Այս մասին երէկ՝ յունիսի 11-ին, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

«alikonline.ir» - Այս ազգադաւ իշխանութիւնը փորձում է ամէն կերպ «Դիմադրութիւն» շարժումը կոտրել, յատկապէս շարժման այն հատւածը, որոնք կայուն ու պինդ են, եւ վստահ են, որ առաջիկայում մենք կունենանք նոր ազգային իշխանութիւններ եւ երկիրն այս վիճակից դուրս կը բերենք։ Այս մասին երէկ՝ յունիսի 11-ին, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

«Հետեւաբար այս իշխանութիւնները ամէն գնով ու ամէն պահի չարաշահելով իրաւական լծակները՝ փորձում են քաղաքական ակտիւ գործունէութիւն իրականացնող, հանրային հեղինակութիւն ունեցող անձանց նկատմամբ իրականացնել նման այլանդակ գործողութիւններ։ Բագրատ Եսայեանի պարագան առաւել ցայտուն է, որովհետեւ նա լինելով հեռուստաընկերութեան տնօրէն, իրականացնելով յստակ ազգային ուղեգծին ուղղւած գործողութիւններ, մի մեծ ոսկոր էր, որ մնալու էր իշխանութեան կոկորդին»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

Նշենք, որ ուրբաթ՝ յունիսի 10-ին, ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել էին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան տնօրէն Բագրատ Եսայեանի աշխատասենեակ ու բերման ենթարկել նրան։ Եսայեանին ձերբակալել էին, ապա կալանաւորելու միջնորդութիւն ներկայացրել դատարան, ինչը, սակայն, մերժւել է։

Արծւիկ Մինասեանի խօսքով՝ ՀՅԴ-ի նկատմամբ արշաւ է իրականացւում։

«100-ից աւելի խուզարկութիւններ են կատարւել դաշնակցութեան տարբեր գրասենեակներում եւ կուսակցականների տներում։ Չյայտնաբերելով որեւէ յանցաւոր արարքին բնորոշ իր կամ ապացոյց, իշխանութիւնը նեարդայնացել է, առանց հասկանալու մարդկանց ապօրինի զրկում են ազատութիւնից։ Սա էլ այդ դէպքերից մէկն էր։ Ապօրինի կալանաւորւած դաշնակցականների թիւը երեք տասնեակից աւելին է»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

Նշենք, որ Դատարանը մերժեց ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Գառնիկ Մելքումեանի նկատմամբ քննիչի կողմից ներկայացւած կալանքի միջնորդութիւնը. Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը:

Դատարանն արձանագրեց, որ Գառնիկ Մելքումեանն առնչութիւն չունի իրեն մեղսագրւող արարքին եւ ներկայացւած նիւթերը, ըստ էութեան, բաւարար չեն հիմնաւորելու մեղադրանքը։

 

Յարակից լուրեր

  • Սփիւռքին օտարացնել Հայաստանից, ոչ ոքի չի յաջողւելու
    Սփիւռքին օտարացնել Հայաստանից, ոչ ոքի չի յաջողւելու

    Իշխանութիւնները երէկ արգելել են ՀՀ մուտք գործել ՀՅԴ Հոլանդիայի ԵՄ անդամ Սիւնէ Աբրահամեանին: Վերջինս հանդէս է եկել տեսաուղերձով, որտեղ պատմում է, որ ինքն արդէն 24 ժամ է, ինչ գտնւում է Երեւանի «Զւարթնոց» օդանաւակայանում, նրա ձեռքից վերցրել են անձնագիրը, այնուհետեւ առանց որեւէ պատճառաբանութեան արգելել՝ մուտք գործել Հայաստան: Հայաստան մուտք գործել արգելել են նաեւ Նիդերլանդների Հայ Դատի գրասենեակի ղեկավար Մասիս Աբրահամեանին, ով 23-ամեայ Սիւնէ Աբրահամեանի հայրն է: Hraparak.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի հետ:

  • «Ընդդիմութեան` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձեւակերպում է». Արծւիկ Մինասեան
    «Ընդդիմութեան` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձեւակերպում է». Արծւիկ Մինասեան

    Ընդդիմութիւնը սեպտեմբերին կը գնա՞յ խորհրդարան, թէ՞ ոչ։ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց, որ այս թեման շեղում է իրենց հիմնական խնդրից` Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը, պետականութիւնը փրկելու հարցից։

  • «Գագիկ Ջհանգիրեանի խօսքերը իշխանութեան զաւթման ուղիղ յայտարարութիւն են». Արծւիկ Մինասեան
    «Գագիկ Ջհանգիրեանի խօսքերը իշխանութեան զաւթման ուղիղ յայտարարութիւն են». Արծւիկ Մինասեան

    Ակնյայտ է, որ Ջհանգիրեանի յայտարարութիւնը իշխանութեան զաւթման ուղիղ յայտարարութիւն է, աւելին` հայհոյախառն արտայայտութիւններով ուղիղ ասում է, որ կատարում է մէկ մարդու ցուցում` Նիկոլ Փաշինեանի, եւ դատական իշխանութիւնը զաւթւում է քաղաքական իշխանութեան եւ նրա կամակատարների կողմից. երէկ՝ «Դիմադրութիւն» շարժման բողոքի երթի ժամանակ «Երկիր մեդիա»-ի լրագրողին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը:

  • «31 անձ կալանաւորւած է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրէական գործերով»․ Արծւիկ Մինասեան
    «31 անձ կալանաւորւած է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրէական գործերով»․ Արծւիկ Մինասեան

    «Դիմադրութիւն» շարժմանը մասնակցած բազմաթիւ քաղաքացիներ են կալանաւորւել։ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը շեշտում է՝ ապօրինի, շինծու գործերով։ Այս պահի դրութեամբ շուրջ 31 անձ կալանաւորւած է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրէական գործերով՝ վկայից կասկածեալ, կասկածեալից մեղադրեալ կարգավիճակով։

  • «Իշխանափոխութիւն միանշանակ լինելու է». Արծւիկ Մինասեան
    «Իշխանափոխութիւն միանշանակ լինելու է». Արծւիկ Մինասեան

    «Դիմադրութիւն» շարժումը ապակենտրոն եւ ցանցային պայքարի միջոցով մեծացնելու է գաղափարական եւ քարոզչական աշխատանքների դերը, որպէսզի պայքարի դուրս եկած ցանկացած քաղաքացի հասկանայ, թէ յանուն ինչպիսի Հայաստանի է պայքարում: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։