Հա

Քաղաքական

12/06/2022 - 12:20

«Շահումեանի դէօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում». ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Արցախի Շահումեանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցութեամբ՝ նշելով, որ Շահումեանի դէօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Արցախի Շահումեանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցութեամբ՝ նշելով, որ Շահումեանի դէօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում։

Յայտարարութիւնը ստորեւ.

«30 տարի առաջ՝ 1992 թ. յունիսի 12-ին, Ադրբեջանի զինւած ուժերը գրաւեցին Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանը։

Արցախի այս հինաւուրց շրջանը, որը կարեւոր դերակատարութիւն է ունեցել հայոց պետականութեան ու ազգային ազատագրական պայքարի պատմութեան մէջ եւ հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիմնադիր սուբիեկտներից մէկը, զաւթւեց թշնամու կողմից, իսկ տեղաբնակները ենթարկւեցին ցեղասպան գործողութիւնների։ Ագրեսիայի հետեւանքով մենք ունեցանք զգալի կորուստներ։

Շահումեանի շրջանի օկուպացիայի պատճառով բնակչութեան մեծ մասը ստիպւած լքեց պատմական հայրենիքը եւ բնակութիւն հաստատեց արտերկրում։

Հայրենազրկման այդ ցաւը չի սպիացել թէ՛ շահումեանցիների, թէ՛ ողջ արցախահայութեան ու հայ ժողովրդի սրտերում։ Մենք երբեք չենք համակերպւելու Շահումեանի շրջանի կորստի հետ։ Շահումեանի դէօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում։

Շահումեանը եղել է, կայ ու միշտ կը մնայ Արցախի անբաժան մասը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։