Հա

Քաղաքական

12/06/2022 - 14:20

«Արցախի, բանակի, սահմանների մասին մտածողը այսպիսի յայտարարութիւն չէր անի»․ Տիգրան Աբրահամեան

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«ԳՇ նախկին պետ Մովսէս Յակոբեանը հարցին, թէ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում երկրում, կտրուկ պատասխանել է՝ «ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է բանակն ու Արցախը եւ մեր պետութեան սահմանները, մնացած սաղ ուզում են իրար ուտեն, ինձ հետաքրքիր չի»։

Մովսէս Յակոբեան, ի՞նչ է նշանակում՝ մնացած սաղ ուզում են իրար ուտեն։ Դու հասկանալով ե՞ս խօսում, գիտակցում ե՞ս, թէ ինչ ես խօսում, թէ սկսեմ խօսել բաների մասին, որոնց մասին ժամանակ դեռ չի եղել։

Գոնէ բերաններդ փակէք տեղներդ նստէք, էս ինչ մարդկանց զանգւածային վիրաւորելու ձեւ է։

Դրա տեղը գայ այնքան կասեմ, այնքան կը յիշեցնեմ, կեանքներդ դէմներդ կը գայ։

Արցախի, բանակի, սահմանների մասին մտածողը այսպիսի յայտարարութիւն չէր անի, որովհետեւ, օրինակ՝ Ֆրանսիայի հրապարակում հաւաքւած մարդիկ ազգային հարցերի ու առաջին հերթին Արցախի ինքնորոշման իրաւունքի, բանակի վերականգնման, արդիականացման եւ սահմանների անառիկութեան համար են պայքարում։

Սա էլ Սուրէն Պապիկեանին գովելու երկրորդ փուլն է՞, թէ՞ դեռ չես հասկացել, թէ ում հետ գործ ունես։

Այնպէս են խօսում, ոնց որ մենք ենք Նիկոլի ԳՇ պետը, վերահսկողականի պետն եղել, Նիկոլի հետ ուղղաթիռով վոյաժների գնացել ու բանակի շոուների մասը դարձել։

Յուսով եմ, որ այս թեմային այլեւս չեմ անդրադառնայ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։