Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրութեան շարժման հանրահաւաքն է:
«alikonline.ir» - Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրութեան շարժման հանրահաւաքն է: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
«Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրութեան շարժման հանրահաւաքն է: Կոչս բոլոր ընկերներիս՝ ամէն մէկս պարտաւորւենք. հաւաքին եւս մէկ նոր հայրենակից հրաւիրենք, բացատրենք, բերենք (համաձայն լինողները՝ + դրէք): Մեր ընտանիքը խոստանում է 3-ի փոխարէն 6 քաղաքացի կը լինենք, դէ տղաս բանտում է ու իր տեղը չեմ կարող խոստանալ, բայց կուրսեցիներն ու ընկերները միշտ ներկայ են ու շնորհակալ եմ նրանցից զօրակցութեան եւ քաղաքացիական դիրքորոշման համար»,- գրել է նա: