Հա

Քաղաքական

13/06/2022 - 13:10

«Ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների ցանկացած զարգացում իր ազդեցութիւնն է թողնելու մեր տարածաշրջանում». Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, անվտանգային հարցերով փորձագէտ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, անվտանգային հարցերով փորձագէտ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ռուս-ուկրայինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամեան ալիքների աշխատանքն աւելին է, քան հակառուսական քարոզչութիւնը։

Յատկապէս եթէ հաշւի ես առնում այդ հարթակների պատկանելութիւնը կամ ուղիղ ենթակայութիւնը պետական տարբեր կառոյցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առաւել յստակ է դառնում։

Ռուս զինծառայողների նկատմամբ ատելութիւնը, զոհւած/վիրաւոր/գերեվարւած ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրաւորական ձեւակերպումները ցոյց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամութիւն է գեներացւում։

Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամէնը ֆիքսւում է, բայց դեռ պարզ չի, թէ երբ գործի կը դրւի ռուսական հակազդման միջոցները։

Դեռ պէտք է հասկանալ, վերլուծել, թէ ռուս-ուկրայինական ճգնաժամից յետոյ ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների վրայ ինչպիսի ազդեցութիւն կունենայ այս ու մնացած երևոյթները։

Սա ՀՀ-ի համար կարեւոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային յարաբերութիւնները հաշւի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան եւ Արցախի հարցով տարւող գործընթացներում։

Յամենայնդէպս ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների ցանկացած զարգացում իր ազդեցութիւնն է թողնելու մեր տարածաշրջանում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։