Մի քանի ժամից Ֆանսիայի հրապարակը կրկին լեփ-լեցուն է լինելու. կրկին Դիմադրութեան շարժման հանրահաւաք է յայտարարւած։ Տարբեր պատճառներով ակնկալիքներն էլ այլ են այսօր. սպասում են ազդարարւած նոր մարտավարութեան, գործողութիւնների մասին յայտարարութիւնների։ Մեթոդներն ու գործողութիւնները կարող են սրբագրւել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի։ Տանը, թէ Ֆրանսիայի հրապարակում դիմաւորած ամէն օրս, ամէն լուսաբացս սկսւում է պայքարի մտքով։
Մի քանի ժամից Ֆանսիայի հրապարակը կրկին լեփ-լեցուն է լինելու. կրկին Դիմադրութեան շարժման հանրահաւաք է յայտարարւած։ Տարբեր պատճառներով ակնկալիքներն էլ այլ են այսօր. սպասում են ազդարարւած նոր մարտավարութեան, գործողութիւնների մասին յայտարարութիւնների։ Մեթոդներն ու գործողութիւնները կարող են սրբագրւել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի։ Տանը, թէ Ֆրանսիայի հրապարակում դիմաւորած ամէն օրս, ամէն լուսաբացս սկսւում է պայքարի մտքով։ Ես պարտք ունեմ, առաքելութիւն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչեւ վերջ հասցնելու։ Ամէն մէկս այդ առաքելութիւնն ունենք։ Այս 40 եւ աւելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդութեան գործողութիւններին ներկայ իմ, մեր զինակից հայրենակցի վճռականութիւնը տեսնելով՝ վստահաբար նաեւ նրանց համար պայքարն ունի մէկ վերջնանպատակ՝ յաղթանակ։ Երկար գրելու ցանկութիւնս մեծ է, բայց հասկանում եմ, որ հեւքի մէջ չի էլ ընթերցւի։ Ուղղակի անեմ մի քանի արձանագրում.
- Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ընկրկել, հաստատակամ ու ամուր առաջ ենք շարժւել:
- Հրապարակը այսօր կոչւում է Ֆրանսիայի, բայց վաղն այլ հրապարակում կը լինենք, միւս օրն՝ այլ։ Մենք այս օրերին ցոյց տւեցինք, որ ցանկացած հրապարակ մեզ համար բաց է։ Չէ որ քանի անգամ է եղել Հանրապետութեան հրապարակում եւս տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցների ներկայութեամբ շատերից եմ լսել առաջարկներ՝ վերջ մնում ենք այստեղ։
- Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ունեցել փակ տարածքներ, վայրեր։ Որոշել ենք ու արել ենք։ Կանգնել ենք, շրջափակել ենք, կռիւ ենք տւել։
- Յունիսի 14-ն ունի մէկ առանձնայատկութիւն՝ ներւի փորձութեան օր է։ Այս իշխանութիւնը դաւադիր է, տմարդի է, թշնամու շահերն է սպասարկում ու թշնամու պէս էլ իրեն պահում է։ Չթողնենք, որ թշնամին կասկածի որդ մեր մէջ սերմանի։
- Կարեւորը՝ յունիսի 14-ին, ինչպէս նախորդ բոլոր օրերին, մէկ մարդու պէս գիտակցենք, որ պայքարը բոլորինս է, ընդհանուր է, միասնական կռիւ է, քննարկման ենթակայ չէ։ Անցնող բոլոր օրերին առաւել յաճելի էր շարքերում լինելը, առաջինների մէջ չքայլելը։ Յաճախ բեմերում չեմ եղել, բարձրախօս չունեցած՝ ափերով եմ վանկարկել, քանի որ մէկն եմ մեր տասնեակ հազարաւոր զինակիցներից։ Այդպէս էլ վարւելու եմ վաղը, միւս օրը։ Նոյնն ակնկալում եմ ամէն մէկիցս։ Քանի որ մենք դիմադրութեան շարժման զինւորներ ենք՝ կռիւ ենք տւել հաւասար, քայլել ենք հաւասար, ծեծւել ենք հաւասար, վնասւել ենք հաւասար, ու հաւասար եւ միասնական էլ յաղթելու ենք։
- Յունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահաւաքին յաջորդելու է յունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն աւելի կարեւոր են։ Կարո՞ղ ենք ցոյց տալ, փաստել, որ մեր ուժականութիւնը չի պակասում։ Այդ դէպքում՝ ԿԸ ՅԱՂԹԵՆՔ։
- Ինձ համար կարեւորը յունիսի 15-ն է։ Երբ նոյն յամառութեամբ ու վճռականութեամբ շարունակենք մեր պայքարը։ Վստահ եմ, հազարաւոր մեր զինակիցներ շարքերում են լինելու։
- 19։30-ին ընտանիքով (միայն առանց որդուս, քանի որ նա ու մեր զինակիցներից շատերը ֆիզիկապէս հետներս չեն. ճաղերի յետեւում են) լինելու եմ Հրապարակում:
- Մեզ ճաղերի ետեւից տասնեակ մեր ընկերներն են հետեւում։ Նրանցից շատերին անխօս պարբերաբար այցելում եմ, այցելում ենք։ Նրանք են, որ ոգի են տալիս մեզ։ Նրանց տեղն էլ կանգնենք յունիսի 14-ին ու յաջորդ օրերին։ Մինչեւ մեզ միանան, կամ մեր ընդհանուր յաղթանակը նշեն։
- Վերջապէս՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչեւ ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր յամառութեան ու միասնականութեան դէպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք, բոլորին հանենք փողոց։ Մենք դա կարող ենք։ Պէտք է ուղղակի ՈՐՈՇԵՆՔ։
- Իսկ դրա համար իրօք յունիսի 14-ից նոր մարտավարութիւն է պէտք սկսել։ Դիմադրութեանը նոր անդամագրում՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք, գիւղ առ գիւղ, մարզ առ մարզ։ Այս շաբաթների յամառութեամբ փաստեցինք՝ կարո՛ղ ենք։
- Հետեաբար, յունիսի 14-ին, 19։30 լինելով Ֆրանսիայի հրապարակում, պատրաստւենք, որ այն արդէն նեղ է մեզ համար, Հայաստանը պէտք է դարձնենք մեծ, մէկ ամբողջ հրապարակ ու յունիսի 15-ին շարունակենք պայքարը։
Կը հանդիպենք 19։30-ին, նոյն վայրում, որ յետոյ երթ անենք, յետոյ արդէն տարածւենք ողջ երկրով։
ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՀՀ ԱԺ պատգամաւոր