Փոքր երկրների համար, յատկապէս նրանց, որոնք շրջապատւած են թշնամական հարեւաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործօն լինելու պահպանումն է, ֆէյսբուքեան իր էջում գրում է Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը։
«alikonline.ir» - Փոքր երկրների համար, յատկապէս նրանց, որոնք շրջապատւած են թշնամական հարեւաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործօն լինելու պահպանումն է, ֆէյսբուքեան իր էջում գրում է Արցախի արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը։
«Առանց դրա նրանք դատապարտւած են: Աշխարհաքաղաքական գործօն լինելու կարեւորագոյն բաղադրիչներից է սկզբունքայնութիւնը։
Սկզբունքայնութեան եւ արժէքային բաղադրիչների բացակայութիւնը պետութեանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարութիւնից ու իւրայատկութիւնից։ Նման պետութիւնը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարեւանների, յատկապէս սկզբունքային եւ յաւակնոտ հարեւանների համար։
Արցախն ու Հայաստանը գտնւում են բարդ իրավիճակում, ինչն էլ աւելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործօնի կարգավիճակի պահպանման եւ սկզբունքներին հաւատարիմ մնալու հրամայականը»,- գրել է նախարարը։