Հա

Քաղաքական

15/06/2022 - 12:15

«Նիկոլի իշխանութիւնը Հայաստանում ապագայ չունի․ աւելին, այդ խնդիրը շատ արագ է լուծւելու՝ անկախ նրանից վրաններ կը լինե՞ն Ֆրանսիայի հրապարակում, թէ՞ ոչ»․ Հրանտ Մելիք-Շահնազարեան

Ֆրանսիայի հրապարակում երէկ Իշխանը թւարկեց Դիմադրութեան շարժման՝ մինչ այս պահն ունեցած ձեռքբերումները։ 14 թէ 15 կէտ նշեց։ Ես դրանց եւս մի քանիսը կաւելացնէի։ Բայց ամենակարեւորը թերեւս այն է, որ Հայաստանում պայքարի ոգի կայ։ Վերականգնւել է այդ ոգին։ Իսկ այդ ոգու տէր մարդիկ կոնսոլիդացւում են։ Սա ամենակարեւորն է։

«alikonline.ir» - «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ֆրանսիայի հրապարակում երէկ Իշխանը թւարկեց Դիմադրութեան շարժման՝ մինչ այս պահն ունեցած ձեռքբերումները։ 14 թէ 15 կէտ նշեց։ Ես դրանց եւս մի քանիսը կաւելացնէի։ Բայց ամենակարեւորը թերեւս այն է, որ Հայաստանում պայքարի ոգի կայ։ Վերականգնւել է այդ ոգին։ Իսկ այդ ոգու տէր մարդիկ կոնսոլիդացւում են։ Սա ամենակարեւորն է։

Ամենայն անկեղծութեամբ եմ ասում, հանրային տրամադրութիւնների այն վիճակը, որ կար մարտի կէսերին, խայտառակութիւն ու մի բան էլ աւել էր։ Աւելի վատ վիճակում մեր ժողովուրդը միայն 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էր։ Բայց այն ժամանակ պատերազմը նոր էր աւարտւել, մարդիկ շիւարած էին, չէին հասկանում ինչ է կատարւում իրենց շուրջ։ Իսկ ահա ընդամէնը երեք ամիս առաջ այդ լոյալութիւնը լրիւ այլ պատճառներ ունէր։ Ժողովուրդն իրեն դատապարտւած էր համարում։ Հիմա դա այլեւս չկայ։ Շարժումը ոչ միայն այդ մթնոլորտն է կոտրել, այլ ինչպէս միանգամայն ճիշտ նշեց երէկ Իշխանը, նախանշել է մեր ժողովրդի ապագայ ապրելակերպը։

Մնացած ամէն ինչը տեխնիկական հարցեր են, որոնք պարզապէս պէտք է ճիշտ կազմակերպել։ Ես աւելի քան վստահ եմ, որ Նիկոլի իշխանութիւնը Հայաստանում ապագայ չունի։ Աւելին, այդ խնդիրը շատ արագ է լուծւելու՝ անկախ նրանից վրաններ կը լինե՞ն Ֆրանսիայի հրապարակում, թէ՞ ոչ։ Դիմադրութեան շարժումը դրա հիմքերն արդէն դրել է։ Մնացածում պէտք է կենտրոնանանք բովանդակութեան վրայ։ Ձեւը հեչ կարեւոր չէ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։