Հա

Քաղաքական

15/06/2022 - 13:15

««Դիմադրութիւն» շարժումը, վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրութիւն» շարժումը դու ես»․ Սեւակ Յակոբեան

«Դիմադրութիւն» շարժման երէկւայ հանրահաւաքում Իշխան Սաղաթելեանը հանդէս եկաւ ծրագրային ելոյթով․ շատ կարեւոր բաներ ասաց, պայքարի գրաֆիկ, որը յագեցած է։ Բայց շատերի մէջ տպաւորւել է վրանները հաւաքելու կտորը։ Վրանները, այո, սիմւոլ էին․ եկել ենք ու մնալու ենք, մինչեւ չկատարւեն մեր պահանջները։

«alikonline.ir» - Yerevan.Today-ի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

««Դիմադրութիւն» շարժման երէկւայ հանրահաւաքում Իշխան Սաղաթելեանը հանդէս եկաւ ծրագրային ելոյթով․ շատ կարեւոր բաներ ասաց, պայքարի գրաֆիկ, որը յագեցած է։ Բայց շատերի մէջ տպաւորւել է վրանները հաւաքելու կտորը։ Վրանները, այո, սիմւոլ էին․ եկել ենք ու մնալու ենք, մինչեւ չկատարւեն մեր պահանջները։

Այս ամփոփիչ տեսանիւթը ընդդիմութեան 45 օրւայ ահռելի աշխատանքի մասին է։ Այն, ինչ արեց «Դիմադրութիւն» շարժումն ու Իշխան Սաղաթելեանը, աննախադէպ է Հայաստանի վերջին 30 տարւայ պատմութեան մէջ, ակցիաների այսպիսի քանակ, տեմպ երբեք չի եղել՝ ո՛չ 2008-ին, ո՛չ 2018-ին, էն մանր-մունրները չեմ էլ յիշատակում։ Աշխատանքի ահռելի ծաւալ։ Պէտք է ֆիքսենք դրականը, ձեռքբերումները, այդ գիտակցումով՝ անելիքները ու անցնենք առաջ, բացասականն ու բացթողումն էլ պէտք է ֆիքսեն շարժման առաջնորդները, որ չէզոքացնեն դա։

Իշխանութիւնը ցայըտնոտի մէջ է, առաւօտից իրիկուն խորհրդարան է կանչում ընդդիմութեանը, իսկ ընդդիմութիւնը չի գնում, ասում է՝ ձեզ հետ նստել ու նիստ անել, մեր օրակարգը չէ, իրավիճակ է փոխւել, դուք լեգիտիմ չէք։

Բոլորի մօտ կար գիտակցում, որ պէտք է պայքարի ձեւ, մեթոդ, միգուցէ վայր փոխել ու փոխւում է։

«Դիմադրութիւն» շարժումը, վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրութիւն» շարժումը դու ես։ Վրանը չկայ, բայց դու հօ կաս։ Վրանային պայքարը սպառել էր իրեն, բայց պայքարի միջոցները չեն սպառւել, էնքան միջոց պէտք է փորձել, մինչեւ սպառւի Նիկոլը։ Աւելի ճիշտ՝ նա սպառւած է, բայց պէտք է դա ընդունի ու գնայ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։