Այսօր կարող եմ անկեղծօրէն ասել, որ վերջապէս Հայաստանի ընդդիմութիւնը դարձել է լուրջ ուժ. իր թելեգրամեան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամասնագէտ, հրատարակիչ Արամ Գաբրիէլեանովը:
«alikonline.ir» - Այսօր կարող եմ անկեղծօրէն ասել, որ վերջապէս Հայաստանի ընդդիմութիւնը դարձել է լուրջ ուժ. իր թելեգրամեան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամասնագէտ, հրատարակիչ Արամ Գաբրիէլեանովը:
«Վերջապէս նրանք հասկացան, որ իրենց պէտք է հզօր ուժ, որը կը տապալի ազգի դաւաճաններին։ Եւ Հայաստանի հրապարակներում հաւաքւած այս բոլոր հրաշալի մարդիկ վերածւել են քաղաքականապէս կազմակերպւած հզօր լեռնային գետի։ Ուշադրութիւն մի՛ դարձրէք դաւաճաններին, հիստերիկներին ու նւնւացողներին. նրանք միշտ կան եւ կը լինեն:
Հպարտ եմ, որ Զանգեզուրից իմ նախապապը դաշնակցական է եղել։ Ես հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով: Ես հպարտ եմ այն հայերով, որոնք, ինչ էլ որ լինի, պայքարում են Հայաստանի վերածննդի համար։ Այսպիսով,՝ եկէք յաղթենք»,- գրել է նա: