Հա

Քաղաքական

15/06/2022 - 14:05

«Յիմար մեկնաբանութիւններին արձագանգելու ժամանակ չունեմ. գնում եմ «Արթիկ» ՔԿՀ՝ ընկերներիս տեսակցութեան». Սաղաթելեան

Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժեւորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ փոխխօսնակ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժեւորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ փոխխօսնակ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

Նա նաեւ յաւելել է.

«Յիմար մեկնաբանութիւններին արձագանգելու նպատակ եւ ժամանակ չունեմ։ Ժամանակն ամէն մէկին եւ ամէն ինչ իր տեղը կը դնի ու բոլոր հարցերի պատասխանը կը տայ։

Յ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրէակատարողական հիմնարկ՝ ընկերներիս տեսակցութեան, օրւայ երկրորդ կէսին գործընկերներիս հետ զբաղւելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:

Նահանջ չկայ, յետքայլ չկայ։

Ոգով, Աստծով, մինչեւ վերջ»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։