Հա

Քաղաքական

16/06/2022 - 12:15

Դադարը խորացնելու է ճգնաժամը

«Դիմադրութեան» շարժման կողմից բողոքի գործողութիւնների դադարեցումն անասելի բերկրանք է պարգեւել իշխանութիւններին ու իշխանութիւններին սպասարկող պսեւդոընդդիմադիրներին, որոնք տօնում են իրենց յաղթանակը։ Իրականում, սակայն, եթէ դա անգամ յաղթանակ է, ապա Հայաստանի պարտութեանը հաւասարազօր յաղթանակ է, որովհետեւ անկախ այդ շարժման հարթակում կանգնածների նկատմամբ վերաբերմունքից, այն իր առջեւ դրել էր ու թերեւս դեռ շարունակում է հետապնդել նպատակներ, որոնց իրականացումը ամրապնդելու է պետականութիւնը կամ առնւազն թոյլ չի տալու դրա է՛լ աւելի կազմաքանդումը։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

«Դիմադրութեան» շարժման կողմից բողոքի գործողութիւնների դադարեցումն անասելի բերկրանք է պարգեւել իշխանութիւններին ու իշխանութիւններին սպասարկող պսեւդոընդդիմադիրներին, որոնք տօնում են իրենց յաղթանակը։ Իրականում, սակայն, եթէ դա անգամ յաղթանակ է, ապա Հայաստանի պարտութեանը հաւասարազօր յաղթանակ է, որովհետեւ անկախ այդ շարժման հարթակում կանգնածների նկատմամբ վերաբերմունքից, այն իր առջեւ դրել էր ու թերեւս դեռ շարունակում է հետապնդել նպատակներ, որոնց իրականացումը ամրապնդելու է պետականութիւնը կամ առնւազն թոյլ չի տալու դրա է՛լ աւելի կազմաքանդումը։

Այսինքն՝ շարժման այդ նպատակների չիրականացումը նշանակում է պետութեան ու պետականութեան է՛լ աւելի թուլացման վտանգի բազմապատկում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Բողոքի գործողութիւնների մեկնարկի առիթ դարձան Արցախեան հարցում նշաձողն իջեցնելու վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի ապրիլեան յայտարարութիւնները։ Անցած ամիսներին, ընդհուպ նախօրէին տւած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն զբաղւած էր այդ նշաձողն իջեցնելով։

Ընդ որում, Ֆրանսիայի հրապարակի առկայութիւնը, վստահաբար, նրա համար որոշակի զսպող նշանակութիւն ունէր, հակառակ դէպքում՝ նա գուցէ արդէն իսկ ուղիղ տեքստով յայտարարած լինէր, որ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»։

Բոլոր նրանք, ովքեր անցած ամիսներին ծաղրում ու հեգնում էին բողոքի գործողութիւնները, դրանց մասնակիցներին, ակամայից, իսկ աւելի յաճախ՝ գիտակցաբար նպաստում էին Նիկոլ Փաշինեանի հակաարցախեան ու հակահայաստանեան քաղաքականութեան իրականացմանը։ Բողոքի ակցիաների դադարի առիթով ոգեւորւածները, սակայն, չեն ուզում կամ չեն ցանկանում ընդունել, որ դադարել են միայն բողոքի արտաքին դրսեւորումները, մինչդեռ մարդկանց հրապարակ բերած պատճառները, դժգոհութեան, անհամաձայնութեան խորքային առիթները չեն դադարել։

Աւելին, եթէ հրապարակային ակցիաներն ինչ-որ իմաստով օգնում էին պարպել հասարակութեան մէջ արդարացիօրէն առկայ բացասական էներգիան, ապա դրանց բացակայութեան դէպքում այդ նեգատիւը կուտակւելու է ու ցանկացած պահի կարող է ստանալ ամենաանկանխատեսելի դրսեւորումներ։

Այդ իմաստով, Հայաստանում առկայ խորը քաղաքական, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյահոգեբանական, արժեբանական, ընդհուպ ինքնութեան ճգնաժամը չի վերացել, որովհետեւ այդ ճգնաժամը կապ չունի անւանական կամ ոչ անւանական ընդդիմութեան գործողութիւնների հետ։ Ճգնաժամը շարունակւելու է եւ եթէ՝ կա՛մ նոյն ընդդիմութիւնը, կա՛մ գուցէ հրապարակ եկող նոր ուժերը չգտնեն այդ ճգնաժամի հանգուցալուծման քաղաքական ուղիներ, այն կարող է ստանալ այնպիսի վտանգաւոր արտայայտութիւններ, որոնց համեմատ հանրային յուսահատութիւնն ու արտագաղթը կարող են չարեաց փոքրագոյնը համարւել։

44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանն անկասելիօրէն գլորւում է դէպի անդունդ, պետութեան եւ պետականութեան կորստի վտանգը դարձել է առարկայական առաւել, քան երբեւէ։

Այս պայմաններում իշխանութիւնը ոչ միայն անկումը չի կասեցնում, այլեւ ինքն է անկման պատճառն ու հրահրողը։

Ամենամեղմ ձեւակերպմամբ, իշխանութիւնը համարժէք չէ պետութեան առջեւ ծառացած ընդհուպ գոյաբանական խնդիրներին։

Հայաստանը՝ որպէս պետութիւն, ամէն օրւայ հետ դառնում է նոյնքան անհամարժէք, ինչը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան
    Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

    Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

  • Մինչեւ վերջին բունկերը
    Մինչեւ վերջին բունկերը

    Այս օրերին Արցախում ու Հայաստանում տեղի ունեցողը սարսափելի է ոչ միայն այն պատճառով, որ Ալիեւի պահանջով Նիկոլ Փաշինեանն Ադրբեջանին է յանձնում հայկական հերթական երեք գիւղերը, ինչը, իհարկէ, սարսափելի է առաջին հերթին այնտեղ բնակւող մարդկանց, երեխաների համար։ Բայց Փաշինեանն ու Ալիեւը սրանով լուծում են շատ աւելի երկարաժամկէտ ու վտանգաւոր խնդիրներ։

  • Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից
    Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից

    Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։

  • Նիկոլ Փաշինեանի ու նրա շահառուների հերթական աւանտիւրան
    Նիկոլ Փաշինեանի ու նրա շահառուների հերթական աւանտիւրան

    Հայաստանում կրկին թեւածում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման թեման։ Դատելով թեման շրջանառողների մերձիշխանական պատկանելութիւնից, այդ հարցը փորձում է քաղաքական օրակարգ բերել Նիկոլ Փաշինեանը։ Իսկ դա նշանակում է, որ արտահերթ ընտրութիւնները նա համարում է իր իշխանութիւնը երկարաձգելու ու աւելի ամրապնդելու հնարաւորութիւն։

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։