168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանն է.
«alikonline.ir» - 168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանն է.
- Ընդդիմութիւը 40 օրւայ գործողութիւններով յաջողութեան է հասել շատ ու շատ կարեւոր՝ Արցախի, Հայաստանի անվտանգութեան հարցերում ստիպելու կապիտուլեանտ իշխանութիւններին սահմանափակ լինել իրենց հետագայ դաւադիր գործողութիւններում:
- Ֆրանսիայի հրապարակն ունէր մէկ ազգային օրակարգ: Հիմա ժամանակն է անցնել ցանցային, համակարգային պայքարի՝ հասարակութեան բոլոր շերտերի, իւրաքանչիւր հասու քաղաքացու հետ աշխատանք կատարել:
- Համարենք, որ Նիկոլը գնացած է, չի գնում, որովհետեւ ունենք բիրտ, փողի համար կնոջը ծեծող, գետնին ընկած մարդկանց վրայով քայլող ոստիկան, եւ դա իշխանութեան որակից է բխում, այդ ոստիկանին իշխանութիւնն է բուծել:
- Այսօր իշխանութիւնն անպատասխանատու է, ոստիկանութիւնն էլ՝ սանձարձակ:
- Ընդդիմութեան այս պայքարի միջոցով աշխարհը տեսաւ, որ Հայաստանում դէմ են այլ պետութիւնների տնտեսական շահերի համար որպէս միջանցք ծառայելուն, որ Հայաստանում դէմ են, որ թուրքն օրակարգ թելադրի, Հայաստանում դէմ են թուրք-ադրբեջանական շահերի գեներացմանը, եւ դա Հայաստանի շահերի հաշւին չպէտք է լինի:
- Աշխարհը տեսաւ, որ իրենց շահերը բաւարարելու համար Հայաստանի շահերը չպէտք է զրոյացնեն:
40-օրեայ շարժման ընթացքում ընդդիմութիւնը քաղաքական լուրջ խնդիր է լուծել, աւելի մեծ խնդիր, քան կապիտուլեանտ իշխանութիւնը 4 տարիների ընթացքում:
- Մենք ժխտում ենք Հայաստանում թուրքական շահի թելադրանքը, ինչը 100 տոկոսով իրականութիւն է: Հայաստանում անվտանգային բոլոր ռեսուրսները կորսւած են: Երկիրը յայտնւել է մերկ, անօգնական վիճակում՝ թուրքական տանդեմի մուրճի եւ սալի արանքում:
- Հայաստանը յայտնւել է շատ փոքր բլիթի եւ շատ մեծ մտրակի արանքում:
- Ի՞նչ ունէինք 2009-2010 թւականներին հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում՝ Թուրքիան յայտնւել էր միջազգային ծանր վիճակում, առկայ էր աշխարհի տարբեր երկրների կողմից Ցեղասպանութեան ճանաչման շքերթ: Մինչդեռ այսօր Թուրքիան երջանիկ է Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու համար, որովհետեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Հայաստան այսօր չկայ: Իսկ երբ սկսւի թուրքական էսկալացիան, Հայաստանում մնացած գիտակից արժէքներ կրողների 20-30 տոկոսն էլ չեն հանդուրժի եւ կը գնան: Կը մնանք առանց հասարակութեան սերուցքի:
- Թուրքական շահը ոչ թէ ճանապարհների ու միջանցքների մէջ է, այլ՝ մեր ազգային ինքնութիւնը կործանելու: Եթէ չլինի հայ ժողովուրդ, Հայաստանի հարցը ինքնաբերաբար լուծւած է:
- Ինչո՞ւ լրագրող Նիկոլ Փաշինեանը, որի մտքով չէր անցնում, որ կարող է դառնալ վարչապետ, եկաւ իշխանութեան: Նա միակն էր, որ համաձայնել էր Արցախը տալ, Հայաստանը կործանել, միայն թէ իշխանութիւն ունենայ: Մենք փաստերն ենք արձանագրում՝ Նիկոլը տւել է Արցախը, ծնկաչոք է արել Հայաստանը, աւերել է բանակը, իջեցրել է եկեղեցու դերը: Նիկոլը սպանում է հայ ժողովրդի սիրտը եւ ուղեղը, բայց փայփայում է ստամոքսը:
- Մենք ապրում ենք աշխարհ կոչւող մի շէնքում, որտեղ մեր բնակարանը քանդւել է: Կամ մեզ պէտք է պահենք այնպէս, որ խղճահարութիւնից դրդւած մեզ պահեն, կամ էլ պէտք է ուժ հաւաքենք եւ մեր բնակարանը նորոգենք: Բայց մենք մեր տունը՝ էս երկիրը, ոչ մէկին չենք տալու:
- Իսկ աշխարհը Նիկոլին պահում է իր շահերի համար, բայց մինչեւ ե՞րբ:
- Հասարակութիւնը պէտք է իմանայ, որ Նիկոլը մտել է իր տուն, իր երեխաների գրպանն ու ուղեղը եւ աւերում է: Նիկոլը խաբելու բոլոր ձեւերը գիտի: Նիկոլը էն խողովակն է, որի միջոցով քեզ խաբում են դրսից: Նիկոլը ձեր բարեկամը չի, Նիկոլը ձեր դէմ աշխատող, թշնամու բարեկամն է:
- Եթէ սրանք մնան, պատերազմի ռիսկերը մեծանում են, իրենք էլ են հասկանում, որ ռիսկեր են ստեղծել, բայց ուզում են գցել ընդդիմութեան գրպանը:
- Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ արձանագրւել է Արցախի ողբերգութիւնը եւ Հայաստանի կործանումը:
- ԱԺ քննիչ յանձնաժողովը Նիկոլի կապիտուլեանտ ռեժիմի պարագայում զբաղւելու է «սւաղով»՝ փորձելու են հերքել, շեղել, մեղքերի պատասխանատւութեան սլաքներն ուղղել այս ու այն կողմ:
- Մովսէս Յակոբեանի՝ լրատւամիջոցներից մէկով արւած յայտարարութիւնը ընդդիմութեան շարժման մասին՝ անտակտ, քաղաքական իմաստով սխալ յայտարարութիւն էր, մտքի անյաջող ձեւակերպում: Պէտք է հասկանալ՝ սխալւե՞լ է, թէ՞ ում ջրաղացին է ջուր լցնում: