Հա

Քաղաքական

17/06/2022 - 13:10

«Խաղաղութեան օրակարգը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների լիակատար կատարում». Արթուր Մոսիեան

 

Նիկոլ Փաշինեանը խօսելով բնակարանաշինութեան մասին՝ պէտք է ասի, թէ Հայաստանում ինչու են դեռ գտնւում 20 հազարից աւելի Արցախի բնակիչներ, իսկ այստեղ մի շարք մարդիկ ապրում վարձով։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը խօսելով բնակարանաշինութեան մասին՝ պէտք է ասի, թէ Հայաստանում ինչու են դեռ գտնւում 20 հազարից աւելի Արցախի բնակիչներ, իսկ այստեղ մի շարք մարդիկ ապրում վարձով։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արթուր Մոսիեանը։

Նշենք՝ Նիկոլ Փաշինեանը երէկ՝ յուլիսի 15-ին, Ազգային ժողովում յայտարարել է, որ Արցախի բիւջէի թիւն աճել է, որը պայմանաւորւած է վերջին երկու տարիներին ՀՀ կառավարութեան կողմից ֆինանսական աջակցութիւնով։ Ըստ Փաշինեանի՝ դա հիմնաւորում է այն, որ Հայաստանը «ձեռքերը չի լւացել» Արցախից։

«Դրանք Նիկոլ Փաշինեանի հերթական մանիպուլեացիաներն են։ Ինքը նաեւ պէտք է ասէր, թէ ինչի արդիւնքում յետպարտերազմեան շրջանում իրենք աւելացրին այդ բիւջէն։ Խօսքը վերաբերում է նրան, որ նա ասում է՝ երբեք այսքան բան չի եղել. երբեք Արցախի 75 տոկոսը կորսւած չի եղել, երբեք 36 հազար փախստական մենք չունէինք։ Այդ բիւջէի աւելացումը ընդամէնը չնչին տոկոսով մեղմացնում է այն հումանիտար աղէտը, որը պատերազմից յետոյ Արցախի գլխին է կախւել»,- ասաց Արթուր Մոսիեանը։

Նշենք՝ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ 1998 թւականին բանակցային սեղանին է յայտնւել տարածքների փոխանակման փաթեթը, որի էութիւնն այն է, որ Հայաստանը ստանում է Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տալիս է Մեղրիի շրջանը։

«Նիկոլ Փաշինեանը բանակցութիւնից պատառիկներ վերցնելով՝ կոնտեքստից դուրս յայտարարութիւններ է անում։ Եթէ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը եւ ՀՅԴ-ն համաձայնւել էին, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այդ դէպքում ինչո՞ւ է Ադրբեջանը մերժել այդ տարբերակները։ Նիկոլ Փաշինեանի ասելով թէ Քոչարեանը, թէ Սարգսեանը ամէն ինչ անում էին Արցախն Ադրբեջանի կազմում յայտնւելու համար, բայց չգիտես՝ ինչու, 30 տարի անց, իր օրօք, իր տգիտութեան ու ապաշնորհութեան արդիւնքով է առաջանում այս հարցը»,- նշեց Մոսիեանը։

Անդրադառնալով Փաշինեանի այն խօսքին, որ խաղաղութեան օրակարգը հնարաւոր է՝ ձախողւի, Մոսիեանն ասաց. «Հայաստանի իշխանութոիւնների կողմից խաղաղութեան դարաշրջան բացելուն ոչ մէկ չի հաւատում, եթէ անկեղծ լինեն, իրենք էլ դրան չեն հաւատում։ Դա պարզապէս մանիպուլեացիա է, որ ժողովրդին մոլորեցնեն։ Խաղաղութեան օրակարգը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների լիակատար կատարում, դրանից յետոյ էլ Փաշինեանը կասի, ոնց պատերազմի ժամանակ էր ասում, որ փորձել ենք, սակայն չի ստացւել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։