ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ յունիսի 17-ին հեռախօսազրոյց է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդի հետ եւ քննարկել է երկու երկրների յարաբերութիւնները, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգայի կէտեր:
«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ յունիսի 17-ին հեռախօսազրոյց է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսայիդի հետ, որոնք քննարկել են երկու երկրների յարաբերութիւնները, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգայի հարցեր, հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Անդրադառնալով մեր երկրի նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի Օման կատարած այցին, նա այն անկիւնաքարային է համարել երկու երկրների յարաբերութիւնների հետագայ զարգացման համար եւ շեշտել է՝ ձեռքբերւած համաձայնութիւնների գործնականացման կարեւորութիւնը:
Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը առանցքային է համարել Օմանի դերակատարութիւնը տարածաշրջանային զարգացումների ուղղութեամբ, եւ բարձր է գնահատել այդ երկրի ջանքերը տարածաշրջանային կայունութեան եւ խաղաղութեան հաստատման, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանային համագործակցութեան ծաւալման ուղղութեամբ:
Օմանի ԱԳ նախարարն էլ իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ ձեռքբերած համաձայնութիւնների գործնականացման անհրաժեշտութիւնը եւ վստահութիւն է յայտնել տարածաշրջանի երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնման Իրանի դրսեւորած քաղաքական պատրաստակամութեան նկատմամբ:
Կողմերը նաեւ ողջունել են Եմէնում անկախութեան հաստատման փաստը եւ կարեւորել են Եմէնի ամբողջական հումանիտար ապաշրջափակումը: