Հա

Քաղաքական

18/06/2022 - 13:20

«Շարժումը մտնում է նոր փուլ». ԱԱԾ պահեստազօրի սպաների միութիւն

«Դիմադրութեան» շարժման կողմից յունիսի 14-ին յայտարարւած նոր մարտավարութիւնը, այդ թւում Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արւած քայլ էր։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ԱԱԾ պահեստազօրի սպաների միութիւնը:

«alikonline.ir» - «Դիմադրութեան» շարժման կողմից յունիսի 14-ին յայտարարւած նոր մարտավարութիւնը, այդ թւում Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արւած քայլ էր։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ԱԱԾ պահեստազօրի սպաների միութիւնը:

Յայտարարութիւնում նաեւ ասւում է. «Դրանով շարժումը հնարաւորութիւն ստացաւ վերադասաւորւել, իմի բերել ուժերը եւ նոր լիցք հաղորդել ու շարունակել քաղաքական պայքարը։ Յիշեցնենք, որ ԱԱԾ պահեստազօրի սպաների միութիւնը դեռեւս մայիսի 27-ին էր յայտարարել շարժան հետ կապւած խնդիրների ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտութեան մասին:

Ակնյայտ է, որ շարժման պատասխանատու Իշխան Սաղաթելեանը իրավիճակը ճիշտ է գնահատում, կայացնում է դրանից բխող որոշումներ: Նա եւ իր համախոհներն ազնիւ են շարժման մասնակիցների՝ ժողովրդի հետ, տանում են անձնուրաց ու վճռական պայքար, որի վկայութիւնն է նաեւ յունիսի 18-ին նախատեսւած հանրահաւաքը, հետեւաբար դրան՝ ՊԵՏՔ Է մասնակցել:

Իշխանութիւններին կրկին յիշեցնում ենք, որ բռնաճնշումներով հնարաւոր չէ իշխանութիւնը երկար պահել՝ ականջալուր եղէք մարդկանց»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։