Հա

Քաղաքական

18/06/2022 - 14:30

«էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նւաճողի սրի կրկնօրինակը նւիրում է «Ղարաբաղը նւաճողին»». Ոսկանեան

Էդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն աւելացան եւս մէկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Եըլդըրըմը Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլխին նւիրեց Կոնստանդնուպոլիսը նւաճած օսմանեան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրում է.

«Էդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն աւելացան եւս մէկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Եըլդըրըմը Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլխին նւիրեց Կոնստանդնուպոլիսը նւաճած օսմանեան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։

Ընդ որում, դրա յանձման ժամանակ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նւաճողի սրի կրկնօրինակը նւիրում է «Ղարաբաղը նւաճողին»։

Մի կողմ թողնելով այն, որ Արցախի իբր «նւաճողը» զէնքով կարողացել է տիրանալ հայկական երկրորդ  հանրապետութեան միայն չնչին մասին՝ աւելի լայնարձակ տարածքներ «նւէր» ստանալով լոկ ստորագրութեան ուժով, իսկ Արցախն ամբողջութեամբ այդպէս էլ չի ընկել բարբարոսական բռնազաւթման տակ, ուշագրաւ է, որ «խաղաղութեան  օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։

Սա եւս մէկ անգամ գալիս է փաստելու, որ հայկական իրական հեռագնայ օրակարգը պէտք է միտւած լինի այդ թշնամու խաղաղեցմանը՝ Ադրբեջան կոչւող քաղցկեղային գոյացութեան Հարաւային Կովկասի առողջ մարմնից հեռացման միջոցով»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։