Հա

Քաղաքական

19/06/2022 - 14:30

«Դաւաճանները հեռացւելու են եւ վերջ». Իշխան Սաղաթելեան

«Այսօր մէկ անգամ եւս դուք վերջ դրեցիք այն բոլոր խօսակցութիւններին, որ շարժումը կարող է յետքայլ ունենալ, մարդիկ կարող են յոգնել։ Վճռական, հաշւարկւած քայլերով այս պայքարը հասցնելու ենք յաղթական աւարտին, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, դաւաճանները հեռացւելու են եւ վերջ»,- Ֆրանսիայի հրապարակում, յունիսի 18-ի հանրահաւաքի իր եզրափակիչ խօսքում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - «Այսօր մէկ անգամ եւս դուք վերջ դրեցիք այն բոլոր խօսակցութիւններին, որ շարժումը կարող է յետքայլ ունենալ, մարդիկ կարող են յոգնել։ Վճռական, հաշւարկւած քայլերով այս պայքարը հասցնելու ենք յաղթական աւարտին, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, դաւաճանները հեռացւելու են եւ վերջ»,- Ֆրանսիայի հրապարակում, յունիսի 18-ի հանրահաւաքի իր եզրափակիչ խօսքում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Ներկայացնելով անցնող շաբաթւայ ընթացքում կատարած աշխատանքները՝ նա նշեց, որ ստեղծել են անվտագութեան ու պաշտպանութեան կոմիտէներ, սոցիալ-տնտեսական, միջազգային կազմակերպութիւնների հետ աշխատանքների, քաղաքական յանձնախմբեր։

«Առաջիկայում մենք կը ներկայացնենք այն մեխանիզմները, թէ ինչպէս մարդիկ կարող են ընդգրկւել մեր աշխատանքներում։ Օգտւելու ենք բոլոր կարող մարդկանց ներուժից՝ պայքարին նոր ուժ հաղոդելու, երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»,- ասաց նա։

Սաղաթելեանի խօսքով, երկուշաբթի օրւանից կը սկսեն մարզերում «Դիմադրութեան» օջախների ստեղծման աշխատանքները։

«Այս ընթացքում Արցախում, Սփիւռքում դիմադրութեան օջախների ստեղծումը համարէք սկսւած։ Կեցցէ Սփիւռքը, կեցցէ Արցախը, կեցցէ հայ ժողովուրդը։ Եկող շաբաթւայ ընթացքում շարունակելու ենք մեր ակցիաներն ու գործողութիւնները։ Յաջորդ հանրահաւաքը տեղի է ունենալու յունիսի 24-ին ժամը 19։30-ին Ֆրանսիայյի հրապարակում»,- նշեց նա։

Նաեւ որոշել են, որ իւրաքանչիւր չորեքշաբթի՝ ժամը 19։30-ին շարժման մասնակիցները, խորհրդարանական խմբակցութիւնների պատգամաւորները կը լինեն Ֆրանսիայի հրապարկում՝ հանդիպելու քաղաքացիների հետ, զրուցելու, շփւելու նրանց հետ, լսելու առաջարկները։

«Շաբաթւայ ընթացքում ակցիաների մասին տեղեկութիւնները կը յայտնենք», -ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։