Հա

Քաղաքական

19/06/2022 - 15:30

«Քանի-քանիսները պէտք է զոհւեն, որ տխմարները հասկանան վերջապէս, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար». Զաքարեան

Քանի-քանիսները պէտք է զոհւեն, որպէսզի տխմարները հասկանան վերջապէս, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

«alikonline.ir» - Քանի-քանիսները պէտք է զոհւեն, որպէսզի տխմարները հասկանան վերջապէս, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

«Խորը եւ անդառնալի ցաւ ես ապրում իւրաքանչիւր զինծառայողի կորստով: Էլի մէկ բոթ, պատերազմի էլի մէկ ազդանշան, էլի մէկ տան յանգած ճրագ…

Քանի-քանիսները պէտք է զոհւեն, որպէսզի տխմարները հասկանան վերջապէս, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար:

Մեր դաւաճանն ու թշնամին «Շուշի» համատեղ օպերացիան աւարտելուց յետոյ, պատրաստւում են սկսել իրենց երկրորդ` «Սիւնիք» համատեղ օպերացիան:

Հասարակութեան մի մասը կազմող անգրագէտների բանակը դեռ շարունակում է էշ-էշ դուրս տալ, իբր` «Հողերը տանք հանգիստ ապրենք» կամ «նախկիններն են տւել հողերը» եւ այլն:

Իրենց ընդդիմադիր «հռչակած» բայց նիկոլից թուրքական փող ստացող բոսյակների փոքրիկ խմբերը, ամենօրեայ ռեժիմով քննադատում են ոչ թէ պետութիւն կործանողներին, այլ այդ կործանման դէմ պայքարողներին: Իրական ընդդումութեանը Նիկոլից ու իր գրպանի առարկա դարձած (լյով, ստյոպիկ, սուրո եւ այլն) մանր ֆէյսբուքային ընդդիմադիրներից բացի քննադատում են նաեւ Ալիեւն ու Թուրքիան:

Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետեւ իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս:

Նիկոլից ազատւել է պէտք եւ վերելքը կսկսվի: Գուցէ դրանից յետոյ Աստւած ների բոլորի մեղքերը»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։