Հա

Քաղաքական

20/06/2022 - 11:45

«Երբ ՊՊԾ պետը կին պատգամաւորի մազերից քաշելով դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակութիւնն այսպիսին է լինում․․․». Լիլիթ Գալստեան

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է․

«Ոչ մի պատահական բան։ Մեր հանրային կեանքում գեներացւող ատելութիւնն ու անհանդուրժողականութիւնը մի օր պէտք է այս դրսեւորումն ունենար։

«alikonline.ir» - «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է․

«Ոչ մի պատահական բան։ Մեր հանրային կեանքում գեներացւող ատելութիւնն ու անհանդուրժողականութիւնը մի օր պէտք է այս դրսեւորումն ունենար։

Երբ իշխանութիւնն իր քարոզարշաւը մուրճով է սկսում ու անհնազանդ դատաւորներին ահաբեկում պատերին ծփելու խոստումով, շարունակութիւնն այսպիսին է լինում...

Երբ ԱԺ նիստի ժամանակ քպ-ական «հարւածող բրիգադն» իջնում է իր տեղից եւ յարձակւում ընդդիմադիր պատգամաւորի վրայ, շարունակութիւնն այսպիսին է լինում...

Երբ փողոցային խուլիգանի վարքագծով, հետեւից ընդդիմաւոր պատգամաւորին հարւածող քպ-ական պատգամաւորն հրապարակայնօրէն պատասխանում է, որ «պէտք ըլնի դէմից էլ կը խփի», ու շարունակում «պատգամաւոր» աշխատել, շարունակութիւնն այսպիսին է լինում...

Երբ ՊՊԾ պետը կին պատգամաւորի մազերից քաշելով նրան դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակութիւնն այսպիսին է լինում...

Երբ կարմիր բերետաւորները բռնութիւններ են գործադրում անգամ պատգամաւորի նկատմամբ, ու շարունակում մնալ ծառայութեան մէջ, շարունակութիւնն այսպիսին է լինում...

Երբ ոստիկանութեան բաժնում քաղաքացու նկատմամբ, քաղաքական նկատառումներով, բաժնի պետի տեղակալը կտտանք է գործադրւում, շարունակութիւնն այսպիսին է լինում...

Թուրքից խաղաղութիւն մուրացողի, քաղաքական անունակի երկրում իշխանութիւն պահելու միակ ռեսուրսն այսպիսին է լինում՝ բռնութիւն եւ տգիտութիւն...

Փրկելու ենք քեզ, Հայաստան»:

 

Յարակից լուրեր

  • Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը
    Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը

    Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

  • Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...
    Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...

    Ու թիրախում բացայայտօրէն Դաշնակցութիւնն է՝ ազգային կազմակերպւած այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամէն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նւիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցութիւն չէ, այլ Սփիւռքը՝ մեր ազգային հարստութիւնը, տասնամեակներ շարունակ կենսունակ ու կազմակերպւած դարձրած ուժ։

  • «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան
    «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

  • Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ
    Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ

    Գուցէ փորձէի տրամաբանութիւն գտնել եւ հասկանալ երեւանցիներին առաւօտեան նոյն ժամին արթնացնելու եւ ժամը մէկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մէջ։ Գուցէ․․․, եթէ Երեւանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպւածութիւնն ունենար, եթէ սովետական շչակով գործարանային թաղամասերում բանւորական հերթափոխերը մէկը միւսին յաջորդէին կամ Վիեննայի պէս յարմարաւէտ քաղաք ճանաչւէր Երեւանը։

  • Մտածելու լրջագոյն իրողութիւններ
    Մտածելու լրջագոյն իրողութիւններ

    Թուրքական լոբբինգը բացայայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիւ հանդիպումներ են տեղի ունենում սփիւռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արւում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփիւռքի դասական կառոյցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարելը այս հանգրւանի արարներից մէկն է...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։