Հա

Քաղաքական

20/06/2022 - 13:05

Շարունակւում են համալրւել ՀՅԴ Արցախի կառոյցների շարքերը

Յունիսի 19-ին Նիկոլ Դումանի տուն-թանգարանում կազմակերպւել էր երդման եւ խոստման մեծ արարողութիւն։ 

«alikonline.ir» - Յունիսի 19-ին Նիկոլ Դումանի տուն-թանգարանում կազմակերպւել էր երդման եւ խոստման մեծ արարողութիւն։ Այն մեկնարկել է ՀՅԴ քայլերգով։ Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Արարողութեան ընթացքում 4 նորագիրներ համալրել են ՀՅ Դաշնակցութեան, 31-ը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան, իսկ 56-ը՝ ՀՅԴ Արցախի պատանեկան միութեան շարքերը:

Երդման արարողութեան կնքահայրը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանն էր, երիտասարդական միութեան խոստման արարողութեանը՝ Սերգէյ Շահվերդեանը։

Պատանեկան միութեան խոստման արարողութեան կնքահայրերն էին ՀՅԴ Արցախի Մարտունու կոմիտէի ներկայացուցիչ Մասիս Մայիլեանը, ՀՅԴ Արցախի Ասկերանի շրջանի կոմիտէի ներկայացուցիչ Սուրիկ Թովմասեանը, դաշնակցականներ Շանթ Չարշաֆճեանը, Գէորգ Իսկաջեանը:

Աւանդոյթի ուժով, նաեւ կարգով, մինչեւ երդում տալը Ա. Մոսիեանը նորագիրներին հարցրեց, թէ արդեօ՞ք պատրաստ են ամբողջովին նւիրւելու Դաշնակցութեան գաղափարախօսութեանը, ինչին ի պատասխան՝ նորագիրներն անվարան պատասխանեցին՝ այո։

Պատերազմից յետոյ ՀՅԴ Արցախի կառոյցների շարքերի անընդհատ ընդլայնումը փաստում է, որ երիտասարդները Դաշնակցութեան հետ են կապում իրենց, հետեւաբար նաեւ հայրենիքի փառաւոր ապագան։

Դաժան ու դժւարին ճանապարհով դէպի հայ ժողովրդի յարատեւութիւն, Ազատ, անկախ ու միացեալ Հայաստան. այս գիտակցումով են նորագիրներն այսօր միացել կառոյցներին։

Արարողութիւնից յետոյ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալեօնա Գրիգորեանը պատանիներին ու երիտասարդներին ծանօթացրել է տուն-թանգարանին, ինչպէս նաեւ ներկայացրել Նիկոլ Դումանի գործունէութեան մասին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։