Հա

Քաղաքական

21/06/2022 - 11:50

«Անբարոյականութիւնը որոշների համար դարձել է նորմ». Արտակ Զաքարեան

Այսօր ՔՊ բանդիտական որջի դիմաց, 3000-ից աւելի քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում ընդդէմ քաղաքական դրդապատճառով իրականացւած սպանութիւնների: Չորս երիտասարդներ զոհւել են, որովհետեւ ունէին քաղաքական դիրքորոշում: Գուցէ նաեւ զրոյցի ընթացքում տաքացել ու հայհոյել են, իսկ այս ընթացքում քանի՞ հարիւր հազարաւոր քաղաքացիներ հայհոյել ու հայհոյում են դաւաճանին:

«alikonline.ir» - Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Անբարոյականութիւնը որոշների համար դարձել է նորմ

Այսօր ՔՊ բանդիտական որջի դիմաց, 3000-ից աւելի քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում ընդդէմ քաղաքական դրդապատճառով իրականացւած սպանութիւնների: Չորս երիտասարդներ զոհւել են, որովհետեւ ունէին քաղաքական դիրքորոշում: Գուցէ նաեւ զրոյցի ընթացքում տաքացել ու հայհոյել են, իսկ այս ընթացքում քանի՞ հարիւր հազարաւոր քաղաքացիներ հայհոյել ու հայհոյում են դաւաճանին:

Ինչո՞ւ եմ գրել անբարոյականութեան մասին: Որովհետեւ նաեւ ոստիկանութեան մեղքով են զոհւել այդ չորս տղաները: Իսկ ՔՊ գրասենեակն ապօրինաբար պաշտպանող (որը պետական օբիեկտ չէ) ոստիկաններից մի մայոր, ռեխը մինչեւ ականջները բաց արած, հրճւում էր այնպէս, կարծես սպանութիւնը տեղի է ունեցել այլ մոլորակի վրայ: Երեւի իր լակոտներին դեռ չեն հասել, դրա համար էր ուրախացել փսլնքոտ մայորը:

Ժանիքները բացած ծիծաղող մայորն իհարկէ տեղում, ճակատին ասւած խօսքերով արժանացաւ վրդովւած քաղաքացիների հանդիմանութիւններին: Բայց փաստը մնում է փաստ, որ բիրտ ուժ կիրառած ոստիկանութեան չպատժւող գործողութիւնները որոշների համար վերածւել են լկտի պահւածքի»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։