Հա

Քաղաքական

22/06/2022 - 13:40

ԱՀ ԱԺ նախագահը հրաւիրել է աշխատանքային խորհրդակցութիւն

Յունիսի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը հրաւիրել է աշխատանքային խորհրդակցութիւն։ 

«alikonline.ir» - Յունիսի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը հրաւիրել է աշխատանքային խորհրդակցութիւն։ Այս մասին յայտնում են ԱՀ ԱԺ լրատւութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդիւնքները։

Այցի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի համանախագահների, ֆրանսիական քաղաքական գործիչների եւ տեղական 9 մարմինների ներկայացուցիչների, Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի եւ Ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկւել են համատեղ նոր ծրագրեր, նախանշւել դրանց իրագործման ուղիները։

Խորհրդակցութեանը Լիբանան եւ Կիպրոս կատարած այցի մասին հակիրճ հաշւետւութեամբ հանդէս է եկել «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը։

Նա շեշտել է, որ յագեցած հանդիպումների ընթացքում քննարկւել են ծրագրեր՝ հետագայ համագործակցութեան համար։ Այս առումով Ա․ Մոսիեանը յատկապէս կարեւորել է օտարերկրեայ քաղաքական գործիչների հետ հանդիպումները։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։