Հա

Քաղաքական

22/06/2022 - 14:00

«Արցախում մարդիկ պարզ գիտեն՝ իշխող ուժի պատկերացումներում եւ ծրագրերում արցախցին ու Արցախը պէտք է լինեն Ադրբեջանի կազմում». Տիգրան Աբրահամեան

Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում եւ ծրագրերում արցախցին ու Արցախը պէտք է լինեն Ադրբեջանի կազմում, այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։

«alikonline.ir» - Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում եւ ծրագրերում արցախցին ու Արցախը պէտք է լինեն Ադրբեջանի կազմում, այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։

«Ինձ յաճախ են հարցնում՝ ինչո՞ւ իշխանութեան ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում։ Այս հարցը, կարծես, անընդհատ օդում կախւած է։
Մի կողմից թւում է, որ այս հարցի պատասխանն ակնյայտ է, միւս կողմից՝ թեման տարբեր յաճախականութեամբ անընդհատ շրջանառւում է։

Առաջին միտքը, որ գլխովդ անցնում է՝ իսկ ի՞նչ երեսով գան Արցախ, ի՞նչ ունեն ասելու, անելու։

Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում եւ ծրագրերում արցախցին ու Արցախը պէտք է լինեն Ադրբեջանի կազմում։

Հիմա դրանք գան ի՞նչ անեն, իրենց համար չկայ Արցախ, չկայ Հայաստան։ Աւելին՝ նրանց համար արդէն Սիւնիք էլ չկայ, որոշ ժամանակ յետոյ Հայաստան էլ չի լինի։ Սրանց պատկերացումներով չկայ Արցախ ու Սիւնիք, բնականաբար չի լինի նաեւ այս թեմաներով խնդիրներ։ Ու առանց թաքցնելու գնում են այս ուղղութեամբ։

Սա ուղղակի եւս մէկ անգամ արձանագրենք ու անցնենք առաջ»,- նշել է Աբրահամեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։