Հա

Քաղաքական

22/06/2022 - 15:00

Քննարկում՝ Ֆրանսիայի հրապարակի յարակից այգում

Այսօր՝ յունիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի յարակից այգում Դիմադրութեան շարժումը կազմակերպում է քննարկում «վերջին սկանդալային ձայնագրութեան եւ ապարանեան արիւնայեղութեան վերաբերեալ»: 

«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի յարակից այգում Դիմադրութեան շարժումը կազմակերպում է քննարկում «վերջին սկանդալային ձայնագրութեան եւ ապարանեան արիւնայեղութեան վերաբերեալ»: «Հայաստան» դաշինքի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ քննարկման բանախօսներն են՝ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը, իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը, փաստաբան Բենիկ Գալստեանը։ 

Քննարկումից յետոյ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների պատգամաւորները կը զրուցեն քաղաքացիների հետ, կը պատասխանեն նրանց յուզող հարցերին:

Յիշեցնենք՝ յունիսի 20-ի ասուլիսում ԲԴԽ լիազօրութիւնները կասեցւած նախագահ Ռուբէն Վարդազարեանն հրապարակել էր անցած տարւայ փետրւարին արւած գաղտնի ձայնագրութիւն, որտեղ ԲԴԽ նախագահի պաշտօնակատար Գագիկ Ջհանգիրեանը յայտարարում է, թէ ինքը չի թողել, որ Վարդազարեանի դէմ քրէական գործեր յարուցւեն, փոխարէնը Վարդազարեանը պէտք է թողնի ԲԴԽ նախագահի պաշտօնը։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։