Հա

Քաղաքական

22/06/2022 - 14:05

«Այլապէս մնում են, որ ի՞նչ անեն». Կարէն Խանլարեան

Երբ իշխանութիւնները իրենց քաղաքական ներկայիս դիսկուրսը չափում, համեմատում են, ոչ թէ ՀՀ կառավարութեան հնգամեայ ծրագրով յայտարարւած դոկտրինաներով, այլ եւ Դիմադրութեան շարժման քաղաքական պահանջներով,

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր, ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Երբ իշխանութիւնները իրենց քաղաքական ներկայիս դիսկուրսը չափում, համեմատում են, ոչ թէ ՀՀ կառավարութեան հնգամեայ ծրագրով յայտարարւած դոկտրինաներով, այլ եւ Դիմադրութեան շարժման քաղաքական պահանջներով,

- Երբ իշխանութիւններն իրենց Դիմադրութեան շարժման հետ լոգիստիկական մրցակցութեան մէջ են տեսնում պարզապէս,

- Երբ իշխանութիւնները խօսում են բանակցութիւններում «նշաձողի իջեցնելու» մասին, առանց ֆիքսելու նշաձողը, այսինքն՝ առանց աշխարհին յայտարարելու Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան եւ նրա ապագայ կարգավիճակի մասին իրենց նախաբանակցային պատկերացումները եւ մօտեցումները,

- Երբ իշխանութիւնները իրենց 2022թ․ քաղաքականութիւնը հիմնաւորելու համար, հիմնւում են միմիայն 2021թ․ ընտրութիւնների արդիւնքների վրայ եւ իզօրու չեն ներկայացնել այլ տրամաբանութիւն,

- Երբ իշխանութիւնները յայտարարում են, թէ միայն երկու ճանապարհ կայ հայ ժողովրդի դիմաց՝ կամ «խաղաղութիւն», որի համար չեն տալիս որեւէ երաշխիք, կամ «ոչ խաղաղութեանը», որն էլ համարում են Արցախի եւ Հայաստանի կորուստ,

- Ապա նշանակում է, որ իշխանութիւնները գտնւում են կատարեալ անճարակութեան մէջ, որ այլեւս ժամանակն է՝ հաշւի նստել բոլոր քաղաքական ուժերի, այդ թւում, առաջնաբար Դիմադրութեան Շարժման տեսակէտների հետ, կամ էլ քաջաբար հրաժարւել, հեռանալ։ Եթէ իհարկէ առկայ չեն մանկական յամառութիւնից ու պնդաճակատութիւնից զատ, այլ անորոշ հանգամանքներ՝ յետին նպատակներ․․․

Այլապէս մնում են, որ ի՞նչ անեն»:

 

Յարակից լուրեր

  • «Բերձորը հայկական է, չկասկածէ՛ք». Կարէն Խանլարեան
    «Բերձորը հայկական է, չկասկածէ՛ք». Կարէն Խանլարեան

    Կան հայ մարդիք, ովքեր հարցականի տակ են տարել ու դեռ տանում են՝ Կուր գետի աջափնեայ տարածքների՝ Գանձակից մինչեւ Պարթաւ (Բարդա) եւ մինչև Փայտակարան (Բէյլագան) շրջանների հայապատկանութիւնը։ Խօսքս ուղղւած չէ նրանց։ Նրանք թող զբաղւեն իրենց պատւիրատուներով։

  • ««Խաղաղութեան դարաշրջան»-ի մէկդարեայ առասպելը». Կարէն Խանլարեան
    ««Խաղաղութեան դարաշրջան»-ի մէկդարեայ առասպելը». Կարէն Խանլարեան

    Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ բռնագրաււած է մնում Արեւմտեան Հայաստանը, քանի դեռ շարունակւում է խախտւած մնալ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով բնորոշւած սահմանգիծը։ Սահմանագիծ, որը կարող է անվտանգութեան մնայուն գօտի ստեղծել Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ։ Սահմանագիծ, որը կարող է ծովային ելք տալով Հայաստանին, ապահովել նրա տնտեսական դարաւոր բարգավաճումը։ Այլապէս, իմացէք՝ պարզապէս խաբկանք է «խաղաղութիւն» հաստատելու փորձերը։

  • Արամ Մանուկեանը՝ «նշաձող»
    Արամ Մանուկեանը՝ «նշաձող»

    Արամը, իհարկէ, քաղաքական նշաձող է։ Կարելի է պատկերացնել, որ եթէ ՀՀ իշխանութիւնն այսօր վարի ազգանպաստ, ուժեղ քաղաքականութիւն Արցախի ինքնորոշման սկզբունքի դիրքերից, ապա Հայաստանի անկախութեան ուղերձներում Արամ Մանուկեանը կը բնութագրւի՝ որպէս հայ ժողովրդի ուժն ու կամքը մարմնաւորող նւիրեալ առաջնորդ։

  • Սրբազան Հայրն ընդունեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրն ընդունեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին

    Երկուշաբթի, 25 հոկտեմբերի 2021 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին, որը եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու առաջնորդ Սրբազանին:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։