Հա

Քաղաքական

23/06/2022 - 12:30

«Բա Նիկոլի Հայաստանում էդքան լրտես բռնեցիք, ինչո՞ւ չէք գրում, թէ ով ծագումով որտեղից է»․ Զաքարեան

Որոշ իշխանական լրատւամիջոցներ, կեղտոտ տեղեկատւական ձեւակերպումներով ու յօդւածներով, շարունակ փորձում են սեւացնել Արցախի մեր հայրենակիցների կերպարը: Մէկ իբրեւ գալիս էին Երեւան` յայտնի մարդ սպանելու, մէկ իբրեւ փողը չտաք` չեմ գնայ Արցախ, մէկ իբրեւ արցախցի լրտես են բռնել եւ այլ նմանատիպ էժան շեշտադրումներով: Լսէք, դուք նամուս ունէ՞ք:

«alikonline.ir» - Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Որոշ իշխանական լրատւամիջոցներ, կեղտոտ տեղեկատւական ձեւակերպումներով ու յօդւածներով, շարունակ փորձում են սեւացնել Արցախի մեր հայրենակիցների կերպարը: Մէկ իբրեւ գալիս էին Երեւան` յայտնի մարդ սպանելու, մէկ իբրեւ փողը չտաք` չեմ գնայ Արցախ, մէկ իբրեւ արցախցի լրտես են բռնել եւ այլ նմանատիպ էժան շեշտադրումներով: Լսէք, դուք նամուս ունէ՞ք:

Բա Նիկոլի Հայաստանում էդքան լրտես բռնեցիք, ինչո՞ւ չէք գրում, թէ ով ծագումով որտեղից է: Գրէք էլի, որ Երեւանցի էլ կայ մէջները, Ախալքալաքցի էլ կայ, Տաւուշից ու Գեղարքունիքից էլ կայ եւ այլն: Բա օրը ցերեկով Արագածոտնի մարզում ափաշկեարա սպանութիւններ անողի ծագումնաբանութիւնն ինչի՞ չէք գրում: Թէ՞ Հայաստանի միւս բնակավայրերում փող ուզող չկայ:

Չէ՞ք ամաչում դուք արա: Լուրը գրեցիք` հասկացանք, բա շեշտադրումներն ի՞նչ նպատակով էք անում: Թէ՞ լաւ չէք քանդել հայութեան ներսում մնացած համերաշխութիւնը:

Արցախը Հայաստանի մի մասն է, հայութեան անբաժանելի մասն է, ու ով լաւ չի հասկանում այս փաստը, թող գայ գլուխը կը մտցնեմ:

Այ սա է նիկոլիզմը, որը դրսի գրանտային ծրագրերով, ազատ խօսքի անւան տակ, տասնամեակներով քանդեց ու աւիրեց ամուր ու համերաշխ երկիրը:

Յ.Գ. «Ազատութիւն» ռկ, araratnews.am եւ մի շարք այլ լրատւամիջոցներ, համը հանում էք արդէն»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։