Հա

Քաղաքական

24/06/2022 - 09:20

«Նիկոլի գերեզմանը կը փորեն, եթէ Ալիեւը դա հրապարակեց». Նայիրի Յոխիկեան

168 ТV-ի «Ռեւիու» հաղորդաշարի եթերում ադրբեջանցի պաշտօնեայի նման սկանդալային յայտարարութեանը մէկ օր անց էլ չարձագանգելը մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը պատահական չհամարեց։

«alikonlinr.ir» - Յունիսի 22-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանական հերթական նիստի ժամանակ խօսել է, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Մենք այժմ պէտք է պատրաստ լինենք ոչ միայն սահմանների բացմանը, այլեւ Նախիջեւանի հետ ցամաքային հաղորդակցութեան համար «Արեւմտեան Զանգեզուրում» (Սիւնիքի մարզ.- 168.am) 42 կմ-անոց ճանապարհի կառուցմանը»։ Օրուջը բառացի նշել է, որ սա Հայաստանի վրայ ճնշում բանեցնելու միջոց է, եւ բխում է ոչ թէ խաղաղասիրական օրակարգից, այլ այդ «շինարարական միջոցառումները 44-օրեայ պատերազմի շարունակութիւնն են»։

168 ТV-ի «Ռեւիու» հաղորդաշարի եթերում ադրբեջանցի պաշտօնեայի նման սկանդալային յայտարարութեանը մէկ օր անց էլ չարձագանգելը մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը պատահական չհամարեց։

«Պէտք չի Հայաստանի իշխանութիւնից որեւէ արձագանգի սպասել, որովհետեւ, ակնյայտ է՝ երբ դու գործարքի մէջ ես ու թշնամու ձեռքին տալիս ես զէնք՝ տեղեկատւական, պարզ է, որ պէտք է վախենաս այդ թշնամուն պատասխանել։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը համր ձեւանում, երբ Ալիեւը յոխորտում է. պատճառը պարզ է, Ալիեւի ձեռքին կան փաստեր, որոնք Փաշինեանի գերեզմանը կը փորեն, եթէ Ալիեւը դա հրապարակեց. սա ինքը՝ Փաշինեանը, գիտի, իսկ այն էլ, ինչ Ալիեւը դեռ չի ուզում ասել իր բերանով, ասում է Օրուջի բերանով»,- ասաց Յոխիկեանը՝ ընդգծելով, որ ՀՀ գործող իշխանութիւնը երկիրը տանում է երկրորդ կապիտուլեացիայի, եւ այդ նպատակով է, որ բանակի վրայ փող ծախսելու փոխարէն՝ փող է ծախսում ասֆալտներ փռելու համար՝ զուգահեռաբար բանաւոր պայմանաւորւածութիւններով յանձնելով հայկական տարածքները։

«Հիմա յուլիսին պայմանաւորւել են, որ յանձնեն Բերձորը, որի վերաբերեալ չկայ որեւէ գրաւոր պայմանաւորւածութիւն։ Նոյեմբերի եռակողմ յայտարարութեան մէջ Բերձորի յանձնման մասին խօսք չկայ, խօսք կայ ընդամէնը այլընտրանքային ճանապարհի մասին, որը պէտք է անցնէր Լաչինի միջանցքով, սակայն իրականում այսօր կառուցւող այդ այլընտրանքային ճանապարհը չի մտնում Լաչինի միջանցքի մէջ»,- ասաց Յուխիկեանը։

 

Աղաւնի Սուքիասեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։