Հա

Քաղաքական

24/06/2022 - 10:30

«Իշխանութիւնն ամէն օր խորացնում է հասարակական ճգնաժամը»․ Սպարտակ Սէյրանեան

«Առանց հասարակական ճգնաժամը լուծելու` քաղաքական ճգնաժամը լուծելու փորձերը ձախողւելու են։ Երեք տարի առաջ ունէինք երեք մարտահրաւէր՝ լինելիութիւն, ինքնութեան պահպանում, պարտութեան մէջքը շտկելու մարտահրաւէր։ Երեքն էլ չլուծւեցին արտահերթ ընտրութիւններով։ Աւելին՝ խորացաւ մէկ այլ երեւոյթ, որը ներկայի հիմնական խնդիրն է։ Չեմ ուզում վիրաւորական արտայայտութիւններ ասել, բայց երբ ազգը վերածւում է ամբոխի, ապա իր հետ կարող է տեղի ունենալ ցանկացած բան»,- «Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրութիւններից մէկ տարի անց» խորագրով քննարկման ժամանակ երէկ՝ յունիսի 23-ին յայտարարեց ՀՅԴ անդամ Սպարտակ Սէյրանեանը։

«alikonline.ir» - «Առանց հասարակական ճգնաժամը լուծելու` քաղաքական ճգնաժամը լուծելու փորձերը ձախողւելու են։ Երեք տարի առաջ ունէինք երեք մարտահրաւէր՝ լինելիութիւն, ինքնութեան պահպանում, պարտութեան մէջքը շտկելու մարտահրաւէր։ Երեքն էլ չլուծւեցին արտահերթ ընտրութիւններով։ Աւելին՝ խորացաւ մէկ այլ երեւոյթ, որը ներկայի հիմնական խնդիրն է։ Չեմ ուզում վիրաւորական արտայայտութիւններ ասել, բայց երբ ազգը վերածւում է ամբոխի, ապա իր հետ կարող է տեղի ունենալ ցանկացած բան»,- «Հայկական օրակարգ․ 2021թ․-ի խորհրդարանական ընտրութիւններից մէկ տարի անց» խորագրով քննարկման ժամանակ երէկ՝ յունիսի 23-ին յայտարարեց ՀՅԴ անդամ Սպարտակ Սէյրանեանը։

Սպարտակ Սէյրանեանի բնորոշմամբ․ «Նա, ով ուզում է ցանկացած բան անել, թիւ մէկ խնդիր է դնում ազգին վերածել ամբոխի։ Թող որեւէ մէկը չւիրաւորւի։ Շատ զարգացած պետութիւններ ունեցել են դրւագներ, երբ օբիեկտիւ ու սուբիեկտիւ պատճառներով ազգը ժամանակաւոր վերածւել է ամբոխի։ Վերջին մէկ տարում տեղի ունեցաւ ամենավատը։ Իշխանութիւնն ամէն օր խորացնում է հասարակական ճգնաժամը, հանրութեան պառակտւածութիւնը, ատելութեան դոզան։ Չափազանցրած չեմ լինի, եթէ ասեմ, որ հանրութիւնը գտնւում է քաղաքացիական սառը պատերազմի պայմաններում։ Ամէն փոքրիկ նշոյլ միանգամից քաղաքական բախումների է վերածւում։ Անհանդուրժողականութեան դրսեւորման էտալոնը գործող իշխանութիւնն է»։

Ըստ Սպարտակ Սէյրանեանի՝ այս մէկ տարում ոչ միայն չի եղել գաղափարների մուտքագրում, այլեւ ամէն ողջամիտ առաջարկ ընդունւել է սւիններով․ «Ստացւում է, որ երկիրն ու մարդիկ դեռ մնացել են 2021թ․-ում, «պաուզա» են վերցրել։ Վաղ թէ ուշ լինելու է իշխանափոխութիւն՝ արտահերթ ընտրութիւններով կամ ժամանակաւոր կառավարութեամբ։ Իշխանութիւնն անպայման կը փոխւի, բայց հասարակական առկայ տրամադրութիւնները․․․հասարակութիւնը կոտրւած, թշնամացած է․ ոչ երնէկ այն իշխանութեանը, որը գալու է։ Ով էլ գայ՝ ամենացանկալի եւ լաւ ծրագրերով, միեւնոյնն է, կարիք է լինելու հասարակական աջակցութեան։ Եթէ այսօր մարդիկ երեխաների ապագան այլեւս երկրի հետ չեն կապում, դժւար է մարդկանց մոբիլիզացնել որեւէ կառուցողական գաղափարի շուրջ։ Այս ընթացքում մէկ այլ սարսափելի բան է եղել եւ խորանում է։ Մի բան է, երբ դաշնակից ես փնտրում՝ զարգանալու համար, մէկ այլ բան է, երբ դաշնակից ես փնտրում՝ գոյութիւնդ պաշտպանելու համար։ Հասարակական տրամադրութիւնը հասել է նրան, որ մարդիկ ուզում են լինել մի պետութեան հետ, որպէսզի չկոտորւեն»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։