Հա

Քաղաքական

24/06/2022 - 09:40

«Դիմադրութիւն» շարժման ներկայացուցիչների եռօրեայ այցը Արցախ

«Դիմադրութիւն» շաժման ներկայացուցիչները յունիսի 21-23-ը եռօրեայ այցով գտնւել են Արցախի Հանրապետութիւնում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցութիւնների, պետական կառոյցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:

«Դիմադրութիւն» շաժման ներկայացուցիչները յունիսի 21-23-ը եռօրեայ այցով գտնւել են Արցախի Հանրապետութիւնում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցութիւնների, պետական կառոյցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը, պատգամաւորներ Տիգրան Աբրահամեանը, Աղւան Վարդանեանը, Արամ Վարդեւանեանը, Արթուր Սարգսեանը եւ Գեղամ Մանուկեանը Արցախի ԱԺ պատգամաւորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարութեան, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատութիւնների տնօրէնների մասնակցութեամբ:

Հանդիպումների ընթացքում «Դիմադրութիւն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը ներկայացրել է շարժման ընթացքը, մարտահրաւէրներն ու առաջիկայ անելիքները:

Ընդգծւել է, որ «Դիմադրութիւն» շարժման՝ առաւել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետութիւնը։

Պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել, որ հակառակ Հայաստանի օրւայ իշխանութիւնների՝ Արցախի Հանրապետութեան հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցութեան բացակայութեանը, պէտք է իրականացւեն համատեղ ծրագրեր եւ փոխայցելութիւններ։

Վերահաստատւել է, որ Արցախի իշխանութիւնների եւ ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թւականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունւած յայտարարութիւնը, որում ամրագրւել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:

 

«Հայաստան» դաշինք

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։