Հա

Քաղաքական

24/06/2022 - 09:30

«Նախկին երկու նախագահներն ունեն մեծ փորձ ու գիտելիքներ»․ Արթուր Վանեցեան

Ես չեմ ասել, որ եթէ չհասնեմ գործող իշխանութիւնների հեռացմանը, մանդատս վայր եմ դնելու։ Ես ասել եմ, որ խորհդարան չեմ վերադառնալու այլեւս։ Չեմ վերադառնալու, որովհետեւ ես անելիք չունեմ մի խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է, որ պէտք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, «Հրապարակ»-ին տւած հարցազրոյցում ասել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը։

«alikonline.ir» - Ես չեմ ասել, որ եթէ չհասնեմ գործող իշխանութիւնների հեռացմանը, մանդատս վայր եմ դնելու։ Ես ասել եմ, որ խորհդարան չեմ վերադառնալու այլեւս։ Չեմ վերադառնալու, որովհետեւ ես անելիք չունեմ մի խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է, որ պէտք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, «Հրապարակ»-ին տւած հարցազրոյցում ասել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը։

«Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, ով ասում է, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում հազարաւոր զոհեր կարող էին չլինեին, բայց եղան, որովհետեւ ինքը այդպէս էր որոշել»,- ընդգծել է Արթուր Վանեցեանը։

Նա անդրադարձել է նաեւ պայքարի ընթացքին՝ նշելով․ շարժումը չի ձախողւել։

«Ոչ մի դէպքում այդ բառը չեմ կարող օգտագործել, որովհետեւ շարժումը իրօք ունի արդիւնքներ։ Ուղղակի, հաւատացէք, մի քիչ պէտք են նեարդեր։ Կամք ու ժամանակ է հարկաւոր»,- ասել է Վանեցեանը։

«Հայրենիք» կուսակցութեան նախագահը հերքել է լուրերը, թէ ինքը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին փորձել է համոզել, որ նրանք հրապարակաւ յայտարարեն ու հեռանան պայքարից։

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականութեանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը բազմիցս է յայտարարել, որ այլեւս բարձր պաշտօն չի զբաղեցնելու Հայաստանում։ Ռոբերտ Քոչարեանը փաստացի հանդիսանում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը, եւ «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցութիւնները եւ գործիչները այսօր ակտիւ գործունէութիւն են ծաւալում հրապարակում։ Դա իրենց որոշելիքն է, թէ Ռոբերտ Քոչարեանը հետագայում պիտի զբաղեցնի՞ բարձր պաշտօն, թէ՞ ոչ։ Նման խօսակցութիւններ, նման պահանջներ իմ կողմից երբեք չեն եղել»,- ասել է նա։

Արթուր Վանեցեանն ընդգծել է՝ նախկին երկու նախագահներն ունեն մեծ փորձ ու գիտելիքներ, բոլորի ցանկութիւնն է, որ պայքարը յաջողութեան հասնի։

«Իրականում նախկին երկու նախագահները ունեն մեծ փորձ, մեծ գիտելիքներ։ Իրենց կառավարման տարիներին նրանք ունեցել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաեւ, իհարկէ, որոշակի թերութիւններ, սակայն նախկին նախագահներն ամէն դէպքում նախկին նախագահներն են ու իրենց մասնակցութեամբ փորձում են ամէն ինչ անել,որ այս շարժումը հասնի յաջողութեան»,- ասել է Արթուր Վանեցեանը։

«Հայրենիք» կուսակցութեան ղեկավարը յաւելել է․ «Պատրաստ եմ էլի կանգնել թէ՛ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, թէ՛ նախագահ Սերժ Սարգսեանի կողքին՝ մեր երկրի հարցերը այս դժւարին փուլում լուծելու համար»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։