Հա

Քաղաքական

25/06/2022 - 10:40

«Անբարոյականութեան եւ ստի բոլոր հնարաւոր սահմանները ոչնչացւած են»․ Լիլիթ Գալստեան

Անբարոյականութեան եւ ստի բոլոր հնարաւոր սահմանները ոչնչացւած են։ 

Հասարակութիւնն ապրում է ամենօրեայ անկումների, աւելի ճիշտ՝ ինքասպանութեան, սեփական ինքնութիւնը ոչնչացնելու ռեժիմում։ Հասարակութիւնը կորցրել է ինքնամաքրման կարողութիւնը։

Անբարոյականութեան եւ ստի բոլոր հնարաւոր սահմանները ոչնչացւած են։ 

Հասարակութիւնն ապրում է ամենօրեայ անկումների, աւելի ճիշտ՝ ինքասպանութեան, սեփական ինքնութիւնը ոչնչացնելու ռեժիմում։ Հասարակութիւնը կորցրել է ինքնամաքրման կարողութիւնը։ 

Անդունդով միմեանցից բաժանւած երկու իրականութիւնների մէջ ենք ապրում․ զուգահեռ, չհատւող, մերժող եւ կոյր։ 

Բայց որքանո՞վ է արդար մեղադրել հասարակութեանը, երբ անբարո արժէքները գեներացւում, խրախուսւում եւ գործադրւում է հէնց իշխանութեան կողմից։ Բարոյականութեան եւ պետականութեան մասին գործող իշխանութեան պատկերացումներն ասես Սոդոմ-Գոմորի բարոյական կոդեքսից սերւած լինեն։ 

Վերջին երեք օրերին ՀՀ եւ ԲԴԽ նախագահները գերազանցեցին իրենք իրենց՝ մեր տառապող, հիւծւած ու փսորած հասարակութեանն էլ աւելի համոզելով, որ ինքն արժանի չէ պետութիւն ունենալու։ 

Ինքը վեր է նեղ կուսակցական մտայնութիւնից, իր գործը սահմանադրութեանը հետեւելն է, որպէսզի իշխանազանցութիւն տեղի չունենայ, Հանրայինի հարցազրոյցում հաստատում է Վ․ Խաչատուրեանը եւ երկրորդ վայրկեանին հրաժարւում է գնահատական տալ Գ․ Ջհանգիրեանի պահւածքին։ Պարզւում է, որ այս «լայնախոհ տիեզերախոյզը» պատրաստ է ընդդիմութեան հետ խօսել, եթէ ընդդիմութիւնը քաղաքակիրթ բառապաշարով խօսի․․․ Օ՜, ինչպիսի շնորհ․․․ Ու նա մոռացել է կամ պարզապէս երեսպաշտութեամբ է զբաղւած, չյիշելով, որ սեռական հայհոյանքներով, փողոցային բառապաշարով ու վարքագծով է ողջ քարոզարշաւն իրականացրել իրեն նախագահ դարձրած քաղաքական ուժի վարչապետը։ 

Լսում ես նրան ու մտածում, բա սրա ականջներում չի զրնգո՞ւմ ընդամէնը մէկ օր առաջ հասարակութեանը կաթւածահար արած Ջհանգիրեանի ոսկեղենիկ ինքնախոստովանութիւնը․․․ 

Համապետական եւ համազգային շահով է ուղեկցւում ինքը, հաստատում է Խաչատուրեանը եւ երկրորդ վայրկեանին լծւում իշխանական՝ իմ խորը համոզումով ապազգային, կործանարար եւ դաւաճանական ուղեգծին․ արցախահայութեան իրաւունքներ՝ առանց ինքնորոշման իրաւունքի։ 

18-ից յետոյ ինքնադրսեւորման լայն հնարաւորութիւններ են ստեղծւել, պատրաստ են բոլորի հետ աշխատել, թող գան յանուն երկրի․․․ շարունակում է իր երեսպաշտական մտքերը «լայնախոհ» նախագահը, չյիշելով, որ դեռեւս բանտերում են ՏԻՄ ընտրութիւններին յանուն երկրի շահերի մասնակցած եւ յաղթած մի շարք թեկնածուներ։ Նրանք դատապարտւած են ընդդիմադիր լինելու համար․․․ 

Երկրում մոլեգնում է քաղաքական վրէժը, երկրում բռնաբարւում է սահմանադրութիւնը, իսկ այս ամէնը չտեսնելու համար պէտք է ընդամէնը լինել անդունդի քպ-ի կողմում։ Ինչն, ի դեպ, ապացուցելու կարիք չունէր․․․ 

Ու այս ամենի խորապատկերում, յայտնի ձայնագրութիւնից յետոյ, երբ ողջ հասարկութիւնը Ջհանգրիեանի հրաժարականին է սպասում ու նաեւ այս երկրում ապրել շարունակելու մի փոքր յոյս փայփայում, դարձեալ նոյն հանրայինի եթերում յայտնւում է վերտուոզ նախկինը, ԲԴԽ գործող նախագահն ու ստի, երեսպաշտութեան, ապապետականութեան ու անհնարինութեան երեսուն րոպէնոց մեկնաբանութեամբ հանդէս գալիս։ 

Եւ նա հաւանաբար գալիս էր ԲԴԽ-ից, ուր անձամբ էր կարդացել Վարդազարեանի լիազօրութիւնները կասեցնելու որոշումը։ 

Դժւարանում եմ բառեր գտնել ներկայացնելու իմ եւ հազարաւորների նողկանքը․․․ Սոդոմ եւ Գոմոր քաղաքները կործանւեցին, որովհետեւ շատ էին մեղսագործ մարդիկ, որովհետեւ զեխութեան, հեշտասիրութեան, դաւաճանութեան ու ամենաթողութեան մէջ շնչահեղձ էր եղել բարոյականութիւնը։ Վստահաբար հրդեհի եւ փոթորկի ճիրաններում կործանւած քաղաքներում ոչ բոլորն էին մեղսագործ, դաւաճան կամ հեշտասէր, բայց նրանք լուռ էին, հաշտւած կամ կոյր էին ձեւանում․․․ 

Ես ու ինձ նման հազարաւորներ շնչահեղձ ենք լինում, մենք նաեւ պայքարում ենք յանուն բարոյականութեան․ չեն կարող քաղաքականութիւնն ու իշխանութիւնն այսքան հեռու լինել բարոյականութիւնից․․․

 

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Յարակից լուրեր

  • Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը
    Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը

    Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

  • Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...
    Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...

    Ու թիրախում բացայայտօրէն Դաշնակցութիւնն է՝ ազգային կազմակերպւած այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամէն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նւիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցութիւն չէ, այլ Սփիւռքը՝ մեր ազգային հարստութիւնը, տասնամեակներ շարունակ կենսունակ ու կազմակերպւած դարձրած ուժ։

  • «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան
    «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

  • Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ
    Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ

    Գուցէ փորձէի տրամաբանութիւն գտնել եւ հասկանալ երեւանցիներին առաւօտեան նոյն ժամին արթնացնելու եւ ժամը մէկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մէջ։ Գուցէ․․․, եթէ Երեւանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպւածութիւնն ունենար, եթէ սովետական շչակով գործարանային թաղամասերում բանւորական հերթափոխերը մէկը միւսին յաջորդէին կամ Վիեննայի պէս յարմարաւէտ քաղաք ճանաչւէր Երեւանը։

  • Մտածելու լրջագոյն իրողութիւններ
    Մտածելու լրջագոյն իրողութիւններ

    Թուրքական լոբբինգը բացայայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիւ հանդիպումներ են տեղի ունենում սփիւռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արւում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփիւռքի դասական կառոյցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարելը այս հանգրւանի արարներից մէկն է...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։