Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարեւոր թեմա: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:
«alikonline.ir» - Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարեւոր թեմա: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:
«Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարեւոր թեմա:
1. Ինչպէ՞ս է բաշխւել 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ պատերազմի համար, Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարը, եւ ո՞րն է եղել դրա արդիւնաւէտութիւնը:
2. Որքա՞ն միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ յանձնել (գուցէեւ վաճառել) թշնամուն:
1-ին հարցի վերաբերեալ նշեմ, որ ՀՀ հաշւեքննիչ պալատը շարունակում է ուսումնասիրութիւնը եւ իբրեւ թէ դեռեւս չունի հաշւետւութիւն: Հետեւաբար ի՞նչ են զեկուցել հոգեբարձուների խորհրդին, երբ հիմնադրամի երբեւէ իրականացրած ամենախոշոր հանգանակութեան ծախսերի արդիւնաւէտութեան վերաբերեալ, մէկ տարուց աւելի է կան լուրջ կասկածներ, որոնք փարատւած չեն:
2-րդ հարցում էլ երեւի էլի «նախկիններն են մեղաւոր», որ Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը եւ միւս շրջանների երկու տասնեակ բնակավայրերը ժամանակին չեն յանձնել թշնամուն ու փոխարէնը կառուցում ու կառուցապատում էին:
Այս հարցերի վերաբերեալ քար լռութիւն էր հոգեբարձուների խորհրդում»: