Հա

Քաղաքական

27/06/2022 - 12:15

«Դադարել ձեւացնել եւ դուրս գալ թաքստոցներից». Վահէ Յովհաննիսեան

ԲԴԽ երեք անդամների ձայնագրութիւնը լսելուց յետոյ մենք պէտք է ձեւ անենք, թէ ոչինչ չի՞ կատարւել, չե՞նք լսել։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - ԲԴԽ երեք անդամների ձայնագրութիւնը լսելուց յետոյ մենք պէտք է ձեւ անենք, թէ ոչինչ չի՞ կատարւել, չե՞նք լսել։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:

Նա նաեւ նշել է. «Ու այդպէս ձեւ անելով շարունակե՞նք, օրինակ, Աննա Դանիբէկեանի դատը։ Ու դատաւորը ձեւ անի, թէ դատաւորները չե՞ն ենթարկւում ճնշումների, ասել է թէ՝ «կուտ չե՞ն ուտում»։

Ու դատախազները պէտք է ձեւ անեն, որ իրենք չեն ենթարկւում քաղաքական պարտադրանքի, ասել է թէ՝ «իրենց վզին չե՞ն դնում»։

Մենք պէտք է ձեւ անենք, թէ Դիմադրութեան շարժման մի քանի տասնեակ ակտիւիստների կալանք տւող ու յետոյ դատող դատաւորները, քննիչները, դատախազներն անաչա՞ռ են։ Նրանց համա՞ր էլ է «մէկը՝ հազար ու հազարը՝ մէկ»։

Դատաիրաւական համակարգը վերածւել է գողականի, միլիցիայականի, նիկոլականի ինչ-որ միքսի, ու այդ համակարգը մարդկային ճակատագրեր է որոշում, մարդ բռնում, մարդ դատում, երաշխիք տալիս, ինդուլգենցիա նւիրում...

«Զրոյից՝ Հայաստան» կոնցեպցիան է լինելու Հայաստանի վերականգնման առանցքում։ Օրինակ, պէտք է զրոյից սարքել նոր դատաիրաւական համակարգ, որովհետեւ այլասերումներն այնքան խորքային են, որ կիսատ-պռատ լուծումներով արդիւնք չի լինի։ Եւ այդ նոր համակարգի առանցքում պէտք է լինեն անձնական եւ մասնագիտական արժանապատւութիւն ունեցող դատաւորները, քննիչները, դատախազները։ Իսկ այդպիսիք կան, ու նրանք քիչ չեն։

Եւ, ընդհանրապէս, մենք մի պահից պէտք է դադարենք ձեւացնել, թէ ամէն ինչ նորմալ է, թէ նորմալ ապրում ենք՝ առանց արժանապատւութեան ստորացման, առանց ծանր կորուստների, առանց նոր ստորացման ու կորուստների սուր ռիսկի։ Մենք թաքնւել ենք տներում ու ռեստորաններում ու ձեւացնում ենք, թէ ամէն ինչ նորմալ է։ Իսկ իրականում ամէն ինչ շատ աւելի բարդ ու ռիսկային է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։