Հա

Քաղաքական

27/06/2022 - 12:20

«Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի վերջին արարը` Բերձորն ու ճանապարհը թուրքերին յանձնելը»․ Արտակ Զաքարեան

Արեւմուտքը քամում է նիկոլիզմից առաւելագոյնը (ԱՄՆ նախկին նախագահ Ռուզւելտի` Նիկարագուայի երբեմնի դիկտատորի հասցէին արւած կարճ քոմենթի ոճով): Արտաքին աշխարհի համար հեռանկար չունեցող հայկական իշխանութեանը մեկուսացրել են այն աստիճան, որ վերջիններս իրենց գոյութեամբ պարտական լինեն միայն դրսի ուժերի բարեհաճութեանը:

«alikonline.ir» - Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Նիկոլն ու կապիտուլեանտների խունտան, կարելի է ասել ամբողջութեամբ մեկուսացւում են: Արտաքին աշխարհը թքած ունի նիկոլական իշխանութեան վրայ: Ո՞վ կը յարգի այն իշխանութեանը, որը մի մահճակալից միւսն է վազում` սպասարկելով ամենատարբեր, որպէս կանոն իրար հակասող ու ազգային շահեր չունեցող օրակարգը: ՌԴ արտգործնախարար Լաւրովի` Բաքւից արւած վերջին յայտարարութիւնները շառաչիւն ապտակ էին նիկոլական պոլիշորային արտաքին քաղաքականութեանը:

Արեւմուտքը քամում է նիկոլիզմից առաւելագոյնը (ԱՄՆ նախկին նախագահ Ռուզւելտի` Նիկարագուայի երբեմնի դիկտատորի հասցէին արւած կարճ քոմենթի ոճով): Արտաքին աշխարհի համար հեռանկար չունեցող հայկական իշխանութեանը մեկուսացրել են այն աստիճան, որ վերջիններս իրենց գոյութեամբ պարտական լինեն միայն դրսի ուժերի բարեհաճութեանը:

Հայաստանի ժողովուրդը մեծ հաշւով անտարբեր է ու առայժմ կողք քաշւած: Քաղաքական ընդդիմութեան հետ բոլոր հնարաւոր կամուրջներն այրելուց յետոյ, նիկոլիզմն այն աստիճան է այլայլւել, որ վերջին յոյսերը մնացել են 3-ից 5 մարդ պարունակող մի քանի փսեւդօ կուսակցութիւններ: Ընդհուպ անցել են ֆէյք Ռամկավարներ յօրինելուն ու հետները նկարւելուն:

Նիկոլին արդէն բացայայտ բոյկոտում են նաեւ լրատւամիջոցները:

Քաղաքական ճգնաժամը ցրելու Նիկոլի բոլոր փորձերն աւազէ տնակի պէս փլւում են ու երկրում չի մնացել քաղաքական ռեսուրս, որը մինչեւ վերջ կը սատարի կապիտուլեանտին:

Հայաստանի ընդդիմադիր դաշտն ինքնակազմակերպւում է բաւականին համբերատար, խելացի ու հեռահար հաշւարկներով: Ընդդիմադիր շարժման փողոցային պայքարն իր ծրագիր մինիմումն իրականացրել է: Կապիտուլեանտներն այլեւս միայնակ ու խորքային են ուտելու իրենց եփած դաւաճանական ճաշը, որն իհարկէ մարսել չի ստացւելու եւ հայ ժողովրդի համբերութեան բաժակը շուտով լցւելու է:

Ոչ ոք բարոյական իրաւունք չի ունենալու մեղադրել խորհրդարանական ընդդիմութեանն անգործութեան մէջ:

Ընդդիմութեան կողմից ամէն բան բաւարար չափով արւել է, եւ ամէն նոր պրոբլեմի մասին բաւարար չափով զգուշացւել է: Պայքարն էլ չի դադարում ու չի դադարելու, և ինչպէս ասում են` գնդակը ժողովրդի դաշտում է:

Նիկոլն իր պատասխանատւութեան հետ մնացել է լրիւ մենակ: X պահին, կամ ինքն է փախնելու իր թիմի վրայից` ներքաղաքական ճգնաժամը վերածելով կոլապսի, կամ թիմն է փախնելու Նիկոլի տակից` ստեղծելով իշխանափոխութեան համար լիարժէք իրաւա-քաղաքական դաշտ:

Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի (9 նոյեմբեր 2020) վերջին արարը` Բերձորն ու կեանքի ճանապարհը թուրքերին յանձնելը:

Թէ թուրքերի կառուցած «ալտերնատիւ» ճանապարհն ինչքանո՞վ է ծառայելու Արցախին ու Հայաստանին` առայժմ հարց է: Փաստն այն է, որ նիկոլական կառավարութիւնը, դէ-իւրէ եւ դէ-ֆակտօ կրկին տարածքներ է յանձնելու: Դրանով Գորիսի ու յարակից շրջաններն ամբողջութեամբ թիրախաւորւելու են եւ Հայկական Բանակն առաջիկայում չի կարողանալու լիարժէք ապահովել Հայաստանի անվտանգութիւնը: Արցախի հարցում կախւածութիւնը դառնալու է անխուսափելի, իսկ Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջանական միջանցքը` փաստացի:

Ներքին ու արտաքին շրջափակման մէջ յայտնված ու մեկուսացւող Նիկոլը, եթէ ժամանակին ասում էր «Ելք կայ», հիմա ասելու է «Ելք չկայ»:

Ինչ վերաբերում է ուժայիններին շահագործելով` իշխանութիւնը պահելուն, ապա հարց է առաջանում. ի վերջոյ, ոստիկանն ինչո՞ւ պէտք է վտանգելով իր ապագան ու կեանքը` մտնի նիկոլիզմի դաւադիր պատասխանատւութեան տակ: Յատկապէս, որ ոստիկանութեան ներսում եւս արշալոյսները խաղաղ չեն:

Այս ամէնը շատ լաւ գիտակցում են կապիտուլեանտները, դրա համար ակտիւօրէն անցել են հասարակութեան ուշադրութիւնը շեղող գործողութիւնների: Փորձում են կրկին օգտագործել հասարակութեան էմոցիաները, աւելացնել պոպուլիզմի չափաբաժինը, ամենաստոր ձեւով սեւացնել ընդդիմադիրների կերպարները, գլխաւոր ողբերգութիւններից շեղող թեմաներ նետել դաշտ եւ այլն:

Սակայն, այդ կարճատեւ տեղեկատւական խայծերն այլեւս չեն ունենում առաջւայ էֆեկտը: Մարդկանց կարող ես յիմարի տեղ դնել, բայց չի նշանակում, որ մարդիկ յիմար են: Բոլոր սոցհարցումները եւս ցոյց են տալիս, որ Նիկոլը մնացել է միայնակ, եւ չունի հանրային աջակցութիւն»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։