Հա

Քաղաքական

27/06/2022 - 14:15

«Հայաստանի նոր Ազգային պակտը». Աւետիք Չալաբեան

Մայիսի 14-ին կալանաւորւած հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը քրէակատարողական հիմնարկից փոխանցել է եւս մէկ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» յօդւածը։ Այս հատւածում Աւետիք Չալաբեանն անդրադարձել է ապագայ հայկական պետութեան առջեւ դրւած խնդիրներին, այն գործուն քայլերի յաջորդականութեանն ու բովանդակութեանը, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ստեղծւած իրավիճակից դուրս բերելուն եւ այլ կարեւոր թեմաների։

Յօդւածում հեղինակը համեմատականներով անցկացնելով աշխարհի հզօր տէրութիւնների հետ, մատնանշում է, թէ ինչպէս են դրանք սրընթաց զարգացում ապրել, ինչպէս օրինակ Շւէյցարիան, Հարաւային Կորէան եւ Սինգապուրը։

«alikonline.ir» - Մայիսի 14-ին կալանաւորւած հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը քրէակատարողական հիմնարկից փոխանցել է եւս մէկ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» յօդւածը։ Այս հատւածում Աւետիք Չալաբեանն անդրադարձել է ապագայ հայկական պետութեան առջեւ դրւած խնդիրներին, այն գործուն քայլերի յաջորդականութեանն ու բովանդակութեանը, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ստեղծւած իրավիճակից դուրս բերելուն եւ այլ կարեւոր թեմաների։

Յօդւածում հեղինակը համեմատականներով անցկացնելով աշխարհի հզօր տէրութիւնների հետ, մատնանշում է, թէ ինչպէս են դրանք սրընթաց զարգացում ապրել, ինչպէս օրինակ Շւէյցարիան, Հարաւային Կորէան եւ Սինգապուրը։

Ներկայացնում ենք յօդւածն ամբողջութեամբ.

«...ի՞նչն է այս երեք պետութիւններին թոյլ տւել խախտել աւանդական տրամաբանութիւնը եւ այդպիսի տպաւորիչ ցատկ կատարել։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրանց փորձից, եւ որքանո՞վ է այն մեր համար արդիական ու կիրառելի։ Կուզէի նշել մի քանի գործօն, որոնք էական դեր են խաղացել այնտեղ՝

- Աշխարհաքաղաքական յստակ դիրքաւորում. Հարաւային Կորէան դիրքաւորւած էր որպէս Հեռաւոր Արեւելքում կոմունիզմի դէմ պայքարի առաջաւոր բաստիոն, եւ ստանում էր ամբողջ արեւմտեան աշխարհի, եւ առաջին հերթին ԱՄՆ աջակցութիւնը։

- Անկախ իշխանութիւնների փոփոխութիւնից՝ գոյութիւն ունէր յստակ ազգային կոնսենսուս արդիականացման, տնտեսութեան առաջանցիկ զարգացման, եւ համաշխարհային տնտեսական արժեշղթաներին ինտեգրման վերաբերեալ, դա իրականացւում էր հետեւողական եւ ագրեսիւ կերպով։

- Ռազմականացումը դիտարկւում էր որպէս բացարձակ անհրաժեշտութիւն՝ պաշտպանւելու Հիւսիսային Կորէայից եւ կոմունիստական Չինաստանից եկող վտանգից։ Միեւնոյն ժամանակ այն առանցքային խթան դարձաւ երկրի տեխնոլոգիական զարգացման համար։

- Պետութիւնն իր բիւջէն ուղղում էր կրթութեան եւ սոցիալական մոբիլութեան վրայ, ոչ թէ սոցիալական համահարթեցման։ Դրանով այն ստեղծեց հասարակութեան ներսում գերմրցակցային միջավայր ու խթաններ՝ սովորելու եւ աշխատելու։

- Կարեւոր դեր խաղաց նաեւ Ճապոնական օկուպացիայի ընթացքում ստացւած հոգեբանական ծանր տրաւման յաղթահարելու հասարակութեան ձգտումը՝ չնայած խնդիր չկար։ Ի պատասխան դրան՝ Ճապոնիային ռազմական պարտութեան մատնելու մղւած Կորէական հասարակութիւնը ձգտում էր մրցակցել ճապոնականի հետ եւ նրան գերազանցել հնարաւոր բոլոր ոլորտներում»։

Անդրադառնալով հարցին, արդեօ՞ք դա հնարաւոր է մեր պայմաններում, արդեօ՞ք մենք կարող ենք այդպիսի ծանր բեռ վերցնել մեզ վրայ եւ յաջողութեամբ տանել այն, Չալաբեանը մատնանշում է մի քանի էական կէտ.

- Այսօրւայ Հայաստանի համար առանցքային կարեւորութիւն է ստանում ձեւաւորել սեփական «Ազգային պակտ»-ը, այսինքն այն պարզ, հասկանալի, եւ համընդհանուր ռազմավարական նպատակները, որոնց պէտք է ծառայի հայկական պետութիւնը առաջիկայ տասնամեակներին, եւ որոնք ենթակայ չեն արմատական վերանայման քաղաքական ուժերի փոխարինման դէպքում։ Այսպիսի գործընթաց կարելի է ձեռնարկել արդէն հիմա՝ դուռը բաց թողնելով բոլոր քաղաքական եւ հասարակական կառոյցների համար եւ ունենալով «Ազգային պակտ»-ի շուրջ ձեւաւորւող հանրային լայն քննարկում։ Ի դէպ, այդպիսի «Ազգային պակտ»-ի օրինակ է նաեւ մեր Անկախութեան հռչակագիրը, սակայն հէնց դա ակնյայտօրէն այսօր թարմացման կարիք ունի, եւ այս ամբողջ գործընթացը կարող է կառուցւել Անկախութեան հռչակագրի արդիականացման, յաջորդ մի քանի տասնամեակների համար նորացւած հենքային ազգային փաստաթուղթ ձեւաւորելու տրամաբանութեամբ։ Առաջին քայլն այդ ուղղութեամբ կատարւել է, երբ յունիսի 3-ին դիմադրութեան շարժման կողմից ներկայացւել էր 7 կէտից բաղկացած յայտարարութեան նախագիծը։ Թէեւ իշխող մեծամասնութիւնն այն չընդունեց, շատ կարեւոր է, որ այդ յայտարարութեան տակ ստորագրեցին մի շարք արտախորհրդարանական քաղաքական կառոյցներ, եւ հէնց դա է ազգային կոնսենսուս ձեւաւորելու ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը։

- Յաջորդիւ՝ մեզ պէտք է լինելու ձեւաւորել այնպիսի ազգային առաջնորդութիւն, որն ընդունակ է այն իրականացնել յաջորդ տասնամեակների ընթացքում։ Մեր իրականութեան մէջ մարդկանց մեծամասնութիւնը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թէ ով է գալու «Նիկոլից յետոյ»։ Իրականում սա հետեւանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆեցիտի, որը մենք չենք կարողացել յաղթահարել անկախութեան երեք տասնամեակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագոյն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստեան մէջ, փոխանակ ամրացնելու մեր պետութեան ինստիտուցիոնալ հիմքերը։

- Ապագայ հայկական պետութիւնը պէտք է կարողանայ վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորութիւնը, եւ պետական ապարատի կարողութիւնները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարաւոր չէ, սակայն, գործող Սահմանադրութեան պայմաններում, որը դիկտատորական լիազօրութիւններ է տալիս մէկ անձի (ընդ որում անկախ նրա կառավարչական որակներից):

- ...մեր երկրի քաղաքական վերնախաւը պէտք է եւս ձեւաւորւի նոյն սկզբունքով. ի սկզբանէ, քաղաքական գործունէութեան համար պէտք է ներգրաւեն այն անձիք, որոնք ընգծւած գաղափարական մղումներ ունեն, եւ սեփական քաղաքական յաւակնութիւններին ստորադասում են նիւթական բարեկեցութիւնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։