ՀՀ Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագոյն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատաւորների թեկնածուների հարցը:
ՀՀ Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագոյն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատաւորների թեկնածուների հարցը:
Դատաւորներն առաջադրւել են այն նույն պետական կառոյցի կողմից, որի հեղինակութիւնը ոչնչացրած անդամը դեռեւս հանդէս է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացւել, քրէական հետապնդման դեռեւս չի ենթարկւել:
Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելութիւն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագոյն դատական խորհրդի նման կազմի, դեռեւս նման անդամ-նախագահի պաշտօնակատարի կողմից փաստում է արդէն իսկ նման կարեւոր իրաւական գործընթացի հեղինակազրկումը:
Հաշւի առնելով, որ յայտնի ձայնագրութեան հրապարակումից, դրա՝ իրաւապահ համակարգի եւ նոյն ԲԴԽ-ի վերաբերեալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողութիւնների հաստատումից յետոյ մինչ օրս Գագիկ Ջհանգիրեանը պաշտօնաւարում է եւ ներկայացնում այն կառոյցը, որն առաջադրել է դատաւորների թեկնածուների եւ, անկախ նրանից՝ ով է ընտրւելու, նոյնիսկ իրական արդարադատութիւն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դէպքում կիրառելի է լինելու «թունաւոր ծառի պտուղների» իրաւական կանոնը:
ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
27.06.2022թ.