Հա

Քաղաքական

28/06/2022 - 13:00

«Ասում է` ձեր հայրենի հողերը լաւ եմ արել, որ յանձնել եմ, դեռ շարունակելու եմ ծախել, տղայ էք` դէմս առէք». Արտակ Զաքարեան

Աշխարհում չի եղել մի երկիր, որի ղեկավարը քաղաքական ձախողումներից, ռազմական խոշոր պարտութիւնից, հսկայական տարածքներ կորցնելուց եւ բանակը ջլատելուց յետոյ ոչ միայն կենդանի լինի կամ ազատութեան մէջ, այլ նաեւ շարունակի ցինիկ ասուլիսներ տալ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը:

«alikonline.ir» - Աշխարհում չի եղել մի երկիր, որի ղեկավարը քաղաքական ձախողումներից, ռազմական խոշոր պարտութիւնից, հսկայական տարածքներ կորցնելուց եւ բանակը ջլատելուց յետոյ ոչ միայն կենդանի լինի կամ ազատութեան մէջ, այլ նաեւ շարունակի ցինիկ ասուլիսներ տալ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը:

Նա նաեւ նշել է.

«Չի եղել եւ չկայ այդպիսի բան: Ոչ ամենայետամնաց աֆրիկեան ժամանակակից Մասսայի ցեղը կը հանդուրժէր նման բան, ոչ էլ առաւել եւս զարգացած ու ժողովրդավար որեւէ ժամանակակից երկիր:

Նման տիեզերական խայտառակութիւն չի եղել ո´չ միջնադարում, ո´չ հին աշխարհում, ոչ էլ նախնադարում:

Կապիտուլեանտական անբարոյ մենախօսութիւնը հետեւեալի մասին էր`

1. «Նախկինները» բնականաբար մեղաւոր ու մեղաւոր են,

2. Հայ ժողովուրդը մեղաւոր է ու դաւաճան,

3. Հայոց Բանակը մեղաւոր է ու անպատրաստ,

4. Վլ. Պուտինը, Ս. Լաւրովն ու Ռուսաստանի խաղաղապահները մեղաւոր են,

5. ԵԱՀԿ ՄԽ նոյնպես մեղաւոր է,

6. Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը մեղաւոր են,

7. Լրատւամիջոցները մեղաւոր են,

8. Ընդդիմութիւնը մեղաւոր է,

9. Ադրբեջանը մեղաւոր է,

10. Աշխարհակարգը մեղաւոր է,

11. Գերիների ծնողները մեղաւոր են,

12. Ինքը ոչ մի բանում մեղաւոր չէ եւ ընդհանրապէս` ամենահայրենասէր մարդն է (եթէ հայ չէ` ճիշտ է ասում):

Հետեւաբար ասում է` ձեր հայրենի հողերը լաւ եմ արել, որ յանձնել եմ թշնամուն ու դեռ շարունակելու եմ ծախել: Տղայ էք` դէմս առէք ու տէր կանգնէք ձեր հայրենիքին:

Ուրիշ ասելիք չկար դաւաճանի երէկւայ ասուլիսում:

Յ.Գ.

Շատ ճիշտ են արել այն լրատւամիջոցները, որոնք բոյկոտել ու հարցեր չեն ուղարկել: Նրանք ինքնասիրութիւն ունեցող ԶԼՄ-ներ են»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։