Հա

Քաղաքական

28/06/2022 - 14:30

«Մեզ պէտք է յամառութիւն, միասնութիւն եւ աննահանջ պայքար»․ Իշխան Սաղաթելեան

ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մէկ ճանապարհ կայ՝ այս իշխանութիւնների հեռացումը։ Դրա համար նոր փաստարկներ պէտք չեն։ Ամէն ինչ վաղուց պարզ է։ Դրա համար մեզ պէտք է դիմադրութիւն թշնամու եւ Նիկոլի օրակարգին, մեզ պէտք է յամառութիւն, միասնութիւն եւ աննահանջ պայքար: Սա է մեր ժողովրդի գլխաւոր խնդիրը, որը միասին լուծելու ենք:

Դաւաճանների այս իշխանութիւնը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի Հանրապետութեան եւ ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. դա ակնյայտ փաստ է, եւ այդ մասին խօսում ենք ամէն օր։

Նրանք շարունակում են երկիրը կտոր-կտոր թշնամուն յանձնելու քաղաքականութիւնը՝ լուծելով մէկ խնդիր՝ իրաւական ուժ տալ Բաքւում ու Անկարայում մշակւած օրակարգերին։ Իսկ երբ տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում են սպառնալ պատերազմով՝ յայտարարելով, թէ ադրբեջանցիները ՀՀ-ի դէմ նոր պատերազմի լեգիտիմութիւն են կուտակում…

Սիրելի՛ հայրենակիցներ,

ամենայն պատասխանատւութեամբ յայտարարում եմ՝ թշնամին այդ «լեգիտիմութեան» բաւարար պաշար ունի։ Եւ այդ «լեգիտիմութեան» անունը Նիկոլ Փաշինեան է։ ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մէկ ճանապարհ կայ՝ այս իշխանութիւնների հեռացումը։ Դրա համար նոր փաստարկներ պէտք չեն։ Ամէն ինչ վաղուց պարզ է։ Դրա համար մեզ պէտք է դիմադրութիւն թշնամու եւ Նիկոլի օրակարգին, մեզ պէտք է յամառութիւն, միասնութիւն եւ աննահանջ պայքար: Սա է մեր ժողովրդի գլխաւոր խնդիրը, որը միասին լուծելու ենք:

Յուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահաւաք Ֆրանսիայի հրապարակում:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։