Հա

Քաղաքական

28/06/2022 - 14:25

«Թէ մենք ինչ ենք արել, որ Բերձորը չյանձնւի՝ դա արդէն լուրջ է ու սարսափելի». Արթուր Ղազինեան

Բերձորը երէկ չի յանձնւել, Բերձորը յանձնւել է 2020թ. նոյեմբերի 9-ին, իսկ այդ յանձնումը լեգիտիմացւել է 2021թ. խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով:

«alikonline.ir» - Բերձորը երէկ չի յանձնւել, Բերձորը յանձնւել է 2020թ. նոյեմբերի 9-ին, իսկ այդ յանձնումը լեգիտիմացւել է 2021թ. խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեանը:

Նա նաեւ նշել է. «Բերձորը յանձնել են ԳՇ այն գեներալները, որոնք 2021թ. փետրւարին պահանջում էին դաւաճանի հրաժարականը, յետոյ դիմում վարչական դատարան:

Բերձորը յանձնել են ընտրութիւններին «ապագայ կայ ապագայ» ընտրած «680.000» հպարտ քաղաքացիները, որոնք «աւելի լաւա ալիեւը գայ, քան նախկինները» ասելով խայտառակեցին Հայ ազգին:

Բերձորը յանձնելուն մասնակցել են այն մէկ միլիոն ՀՀ քաղաքացիները, որոնք «մի հատ թազայ մարդ լինէր» ասելով չմասնակցեցին ընտրութիւններին՝ տալով «680.000» հպարտ քաղաքացիներին իրենց փոխարէն տնօրինել մի ամբողջ ազգի ճակատագիր:

Բերձորը յանձնել են ՀՀ գլխաւոր դատախազը, որ վախեցաւ կատարել իր սահմանադրական պարտականութիւնը՝ ձերբակալել ադրբեջանական գործակալներին ու պետական դաւաճանին:

Բերձորը, ինչ որ առումով, յանձնել եմ նաեւ ես, որ այս մէկ տարւայ ընթացքում չեմ կարողացել հասնել այս դաւաճանի հեռացմանն ու պատժին:

Նիկոլի պարագայում ամէն ինչ պարզ է, նա ապացուցւած ու հաստատւած ադրբեջանական գործակալ է, պետական դաւաճան, երեք «ագռաւի սռոկ վզին դրած» ապրում է, ամէն ազատ օրը հրաշք է նրա համար:

Բայց թէ մենք ինչ ենք արել, որ Բերձորը չյանձնւի, դա արդէն լուրջ է ու սարսափելի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։