Հա

Քաղաքական

29/06/2022 - 13:00

«Թուրք-ադրբեջանական տանդեմն ու կապիտուլեանտը վաղուց արդէն վճռել են Հայաստանի ճակատագիրը». Արտակ Զաքարեան

Այդ դէպքում, ո՞ւմ են պէտք երէկւայ (յունիսի 27-ի, Խմբ.) ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ո՞ւմ են պէտք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները:

«alikonline.ir» - Այդ դէպքում, ո՞ւմ են պէտք երէկւայ (յունիսի 27-ի, Խմբ.) ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ո՞ւմ են պէտք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը։

««Յուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջւի՝ գիտակցելու «արդէն իրականութիւն դարձած» «Զանգեզուրի միջանցքի» գործունէութեան արդիւնաւէտութիւնը…»:

Սա մէջբերում է Ադրբեջանի ԱԳՆ այսօրւայ (յունիսի 28-ի, Խմբ.) յայտարարութիւնից` ի պատասխան Նիկոլի երէկւայ (յունիսի 27-ի, Խմբ.) ասուլիսում արւած որոշ յայտարարութիւնների:

Ի՞նչ է սա: Ի՞նչ է նշանակում «...արդէն իրականութիւն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացութիւնը:

Եթէ ի նկատի ունենանք, որ պաշտօնական Բաքուն արդէն սկսել է մերձկասպեան, միջինասիական տարածաշրջանների եւ Թուրքիայի տարածքով դէպի Եւրոպա տանող երկրների հետ միջազգային բեռնափոխադրումների քննարկումը, ապա կարելի է եզրակացնել, որ Նիկոլը, հայ ժողովրդի թիկունքում հերթական դաւադիր պայմանաւորւածութիւններն է ձեռք բերել: Ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի հետ: Այլապէս թուրքերը վստահ չէին լինի այդ հարցում, եւ չէին սկսի այլ երկրների հետ բանակցութիւնները:

Այդ դէպքում, ո՞ւմ են պէտք երէկւայ (յունիսի 27-ի, Խմբ.) ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ո՞ւմ են պէտք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները:

Թուրք-ադրբեջանական տանդեմն ու մեր կապիտուլեանտը վաղուց արդէն վճռել են Հայաստանի ճակատագիրը: Իսկ Նիկոլին պահում են, որպէսզի իրականացնի Հայաստանի ազգային շահերի դէմ պլանաւորւած այդ ծրագիրը, ներսում ճնշի ընդդիմութեան դիմադրութիւններն ու ապահովի հայ ժողովրդին մանր-մունր հարցերով շեղելու գործը:

2018թ-ից խաբւած հայ ժողովուրդն էլ սպասում է, թէ կարող է մի «լաւ բան» լինի: Ոչ մի լաւ բան Նիկոլի վարչապետութեամբ չի´ լինելու:

Ընդդիմութեանը լսել եւ աջակցել է պէտք: Սա է այսօր միակ ճշմարիտ ուղին: Մնացածը` ժամանակը ցոյց կը տայ, որ պետութիւնը պահում են, որպէսզի պետութիւնն էլ քեզ պահի: Այլապէս` դատապարտւած ես կատարել օտարի կամքն ու պահանջները»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։