Հա

Քաղաքական

29/06/2022 - 13:40

«Սա իմ անձի դէմ արւած որոշում է, որովհետեւ ես Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ». Վահէ Յակոբեան

Յանձնաժողովի նախագահի պաշտօնից ինձ հեռացնելով՝ իշխանութիւնը չի կարող կասեցնել իրենց դէմ ուղղւած իմ պայքարը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Հակոբեանը՝ մեկնաբանելով իրեն պաշտօնազրկելու՝ իշխող խմբակցութեան սկսած գործընթացը:

«alikonline.ir» - Յանձնաժողովի նախագահի պաշտօնից ինձ հեռացնելով՝ իշխանութիւնը չի կարող կասեցնել իրենց դէմ ուղղւած իմ պայքարը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Հակոբեանը՝ մեկնաբանելով իրեն պաշտօնազրկելու՝ իշխող խմբակցութեան սկսած գործընթացը:

«Սա դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան որոշումն է, երբ այն պաշտօնական դառնայ, ես յայտարարութիւն կանեմ: Ամէն դէպքում ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետեւ ՔՊ-ն եւ իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են: Սա կոնկրետ իմ անձի դէմ արւած որոշում է, որովհետեւ ես միշտ կոպիտ եմ արտայայտւել այս իշխանութեան հասցէին ու Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ: Իրենք մտածում են, թէ այս քայլով ինձ կը դնեն անելանելի վիճակում, կը տխրեցնեն, բայց չարաչար սխալւում են: Այդ պաշտօնն իմ երազանքը չէր: Յանձնաժողովի նախագահի պաշտօնը զբաղեցնեմ, թէ՝ ոչ, մանդատ ունենամ, թէ՝ ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի եւ նիկոլիզմի դէմ»,- նշեց Վահէ Յակոբեանը:

Վահէ Յակոբեանի խօսքով՝ եթէ իր պաշտօնազրկումը տեղի ունենայ, իշխող խմբակցութիւն չի անտեսի Դոնթի բանաձեւ:

«Բաբգէն Թունեանը, որպէս նախագահի տեղեկալ, կը վարի նիստերը, իրենք էլ նախագահի պաշտօնում որեւէ մէկին չեն ընտրի: Իրենք անում են շատ աւելի վատ բաներ, ինչի մէջ մեղադրում էին նախկիններին: Դաշտում ցանկանում են մնալ միայն իրենք, բարի երթ եմ մաղթում»,- յաւելեց Յակոբեանը:

Յիշեցնենք, որ նախօրէին՝ յունիսի 28-ին, իշխող խմբակցութիւն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանին եւ Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին պաշտօնազրկելու գործընթաց սկսել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։