Հա

Քաղաքական

29/06/2022 - 13:50

«Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

«alikonline.ir» - Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Յայտարարութիւնում նաեւ ասւում է.

«Չորս ամիսների ընթացքում ունեցել ենք 40-ից աւել մասնակիցներ, որոնց անւանական ցանկը կուզէինք ներկայացնել.

Էլինար Վարդանեան, Արթուր Վանեցեան,  Արմէն Գէորգեան, Վահէ Յովհաննիսեան, Սաթիկ Սէյրանեան, Դաւիթ Յարութիւնեան, Արամ Վարդեւանեան, Կարէն Վրթանէսեան, Արտակ Զաքարեան, Բագրատ Եսայեան, Աննա Գրիգորեան, Թեւան Պօղոսեան, Հրանտ Մելիք-Շահնազարեան, Տիգրան Աբրահամեան, Ռուբէն Մելքոնեան, Արման Աբովեան, Ռուբէն Կարապետեան, Հրաչ Ռոստոմեան, Արթուր Խաչիկեան, Կարէն Ճշմարիտեան, Միքայէլ Մելքումեան, Թադէոս Աւետիսեան, Յարութիւն Մնացականեան, Աւետիք Չալաբեան, Արգիշտի Կիւիրեան, Ստեփան Դանիէլեան, Աւետիք Իշխանեան, Ռոբերտ Հայրապետեան, Շաքէ Իսայեան, Գառնիկ Գէորգեան, Կարէն Քոչարեան,  Ռուբէն Մելիքեան, Գոհար Մելոյեան, Ռոբերտ Հայրապետեան, Ալեքսանդր Կոչուբաեւ, Վահագն Մելիքեան, Վլադիմիր Մարտիրոսեան, Գագիկ Մինասեան, Իւետա Տօնոյեան, Սպարտակ Սէյրանեան։

Ո՞վ է ասում, որ մենք չունենք ռեսուրս՝ մեր երկիրը վերականգնելու, չունենք ռեսուրս՝ արժանապատւութիւն վերականգնելու, հարեւանների հետ բանակցելու, լուրջ-ժամանակակից պետութիւն կառուցելու։

Սա ընդամէնը չորս ամսւայ մեր հիւրերի ցանկն է։ Առնւազն 2-3 նմանատիպ անւանացանկ ուղղակի չենք հասցրել հրաւիրել, եւ նրանք մեր հիւրը կը լինեն առաջիկայում։ Այսինքն՝ ունենալ 150-200 հոգանոց հրապարակային գործիչների, մասնագէտների, փորձ ու գիտելիք ունեցողների՝ բաւականին տպաւորիչ ցանկ ու ասել, թէ «գործողներին ումո՞վ փոխենք», առնւազն ծիծաղելի է։ Ի դէպ՝ գործողների մէջ էլ կան ճիշտ պայմաններում լաւ աշխատանքի ունակ մարդիկ։ Խնդիրը ճիշտ պայմաններ ստեղծելն է։ Մենք պէտք է դադարենք լիդերներ յօրինել կամ լիդերների սպասել։ Ռեսուրս չե՞ն ամէն քննարկումից յետոյ մեզ գրող, զանգող, առաջարկներ ու առարկութիւններ ունեցող մտահոգ քաղաքացիները, թէ՞ ռեսուրս չեն փայլուն երիտասարդները, ովքեր երկու ամիս է՝ պայքարի մէջ են, իսկ ոմանք՝ արդէն բանտերում։ Ռեսուրս չե՞ն բազմաթիւ հոգեւոր հայրերը, ովքեր ամէն օր, ամենադժւար պահերին մնում են մարդու կողքին՝ իրենց խորհրդով, օգնութեամբ, յորդորով, նւիրումով։

Եթէ մենք սպասում ենք, որ լուսնից կիջնեն ինչ-որ նոր հայեր, ովքեր ուշքի կը բերեն մեր պետութիւնը, չարաչար սխալւում ենք. չեն գալու, չեն փրկելու։

Մենք մարդկային լուրջ ռեսուրս ունենք՝ առաջ գնալու, անցեալը վերաիմաստաւորելու, անցեալի սխալներն առանց բարդոյթների նշելու, այս մղձաւանջից դուրս գալու ու յետպատերազմեան վերելք ունենալու համար։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։