Կան հայ մարդիք, ովքեր հարցականի տակ են տարել ու դեռ տանում են՝ Կուր գետի աջափնեայ տարածքների՝ Գանձակից մինչեւ Պարթաւ (Բարդա) եւ մինչև Փայտակարան (Բէյլագան) շրջանների հայապատկանութիւնը։ Խօսքս ուղղւած չէ նրանց։ Նրանք թող զբաղւեն իրենց պատւիրատուներով։
«alikonline.ir»- Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Բերձորը հայկական է, չկասկածէ՛ք:
Կան հայ մարդիք, ովքեր հարցականի տակ են տարել ու դեռ տանում են՝ Կուր գետի աջափնեայ տարածքների՝ Գանձակից մինչեւ Պարթաւ (Բարդա) եւ մինչև Փայտակարան (Բէյլագան) շրջանների հայապատկանութիւնը։ Խօսքս ուղղւած չէ նրանց։ Նրանք թող զբաղւեն իրենց պատւիրատուներով։
Խօսքս ուղղում եմ հայ երիտասարդութեանը․ իմացէ՛ք, որ պատմական Կուր (Կուրոս) գետը Հայաստանի արեւելեան սահմանագիծն է։ Չխաբւէ՛ք հանկարծ Թուրքիա-Ադրբեջանական պատմաշինութեան մեքենային ծառայող գործիչների տարածած անհեթեթ ստերին։ Չկասկածէ՛ք երբեւէ, որ Բերձորը Հայաստանի հնագոյն բնակավայրերից է, որն ունի առնւազն 2800 ամեայ պատմութիւն, եւ որի մասին վկայել են իսլամ պատմիչ-աշխարհագիրներն անգամ։
Ահա երկու կարեւոր վկայութիւն․ Սիրիացի Իբն-ալ-Ադիմը (1192-1262թթ․) եւ Տրիպոլիցի (Լիբիա) Իբն-ալ-Մենզուրը (1233-1312թթ․), իրենց առանձին աշխատութիւններում, բառացիօրէն գրել են հետեւեալը․
«Հայաստանի քաղաքաներից Բերդէի շրջաններից է՝ Բերդէյջը»։
ԲԵՐԴԷ-ն նոյն ինքը՝ հայկական Պարթաւն է (Բարդա)։ Իսկ ԲԵՐԴԷՅՋ բառակապացութիւնը պարունակում է ԴԷՅՋ բառը, որը պարսկերէն ԴԵԺ (բերդ) բառի արաբերէն է։ Այսպիսով Բերդէյջը նշանակում է՝ կա՛մ Բերձոր (Բերդձոր) կա՛մ էլ՝ Բերդաձոր, որի վարչական տարածքում, ամենայնդէպս, ընդգրկւած է հայապատկան Բերձորն, իր քարանձաւների հնամեայ սեպագիր արձանագրութիւններով...»: