Հա

Քաղաքական

30/06/2022 - 11:20

«Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«Շատ յստակ քայլերով ու գործողութիւններով փորձում են երկիրը տանել նոր կապիտուլեացիայի եւ հայաթափել Արցախը։ Հայաստանի շտապելը եւ այս ամենին իր համաձայնութեան տալը, Ադրբեջանի հետ պասերով խաղելն այլեւս նորութիւն չեն, Բերձորը, Աղաւնոն կամ Սուսը կորցնելուց յետոյ էլի ենք կորուստներ ունենալու»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանն իր վերջին ասուլիսի ընթացքում հաստատել է, որ Բերձոր, Աղաւնոյ համայնքները Ադրբեջանի կողմից կառուցւող Բերձորը շրջանցող ճանապարհի շահագործումից յետոյ յայտնւելու են Ադրբեջանի վերահսկողութեան տակ:

Ընդգծենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ խօսւում է միայն Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման մասին։ Հարցին՝ թէ իրաւական ի՞նչ հիմքով է Բերձորը յանձնւելու թշնամում՝ Իշխան Սաղաթելեանը վստահութիւն յայտնեց, որ եռակողմ համաձայնագրերից բացի, կան նաեւ այլ պայմանաւորւածութիւններ:
Զրուցակիցը նաեւ ահազանգեց, որ եթէ այս տարածքներն անցնեն թշնամու վերահսկողութեան տակ, ապա ադրբեջանական զօրքերը կանգնելու են Սիւնիքի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ.

«Բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ մեր տներին չեն մօտենայ, Արցախով կը վերջացնենք, սխալւում են, գալու են մինչեւ Հիւսիսային պողոտայ, այս գիտակցութիւնն ունենալո՞ւ ենք վերջապէս»,- նշեց Սաղաթելեանը:

Ինչպէս յայտնի է՝ Ադրբեջանը Բերձորը շրջանցող ճանապարհ է կառուցում, եռակողմ յայտարարութեան համաձայն՝ երթուղին պէտք է համաձայնեցւէր կողմերի հետ։ Արցախի նախագահի խօսնակը մեզ հետ զրոյցում յայտարարել էր, որ իրենք յայտարարութեան կողմ չեն, համաձայնեցումը եղել է ՀՀ իշխանութիւնների հետ։

Հարցին՝ որպէս խորհրդարանում ներկայացւած երկրորդ ուժ, տեղեակ եղե՞լ են Ադրբեջանի կողմից կառուցւող երթուղու մասին, Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ այդ հարցը խորհրդարանում չի քննարկւել, «Հայաստան» խմբակցութիւնը երթուղուց տեղեակ չի եղել, աւելին՝ նա վստահ է, որ ՔՊ խմբակցութեան պատգամաւորների մեծ մասը նոյնպէս տեղեակ չեն եղել.

«Իրենք այս հարցերը խորհրդարան չեն բերում, իսկ երբ մենք ենք տանում՝ իրենք ուղղակի փախչում են»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ այն գիւղերը, որոնք չեն եղել ԼՂԻՄ-ի կազմում յանձւելու են Ադրբեջանին, Իշխան Սաղաթելեանը հակադարձում է՝ երբ խօսում ենք ԼՂԻՄ-ի մասին եւ դրանով ենք հիմնաւորում տարածքների յանձնումը, այդ դէպքում ի՞նչ պէտք է լինի ԼՂԻՄ-ի այն տարածքներ հետ, որոնք գտնւում են Ադրբեջանի վերահսկողութեան տակ.

«Բայց Նիկոլ Փաշինեանից պէտք չէ ակնկալել, որ ինքը Հայաստանի շահերը կը սպասարկի, հետեւողական կը լինի, սա անյոյս է»,- ասաց գործիչը:

Անդրադառնալով հայաստանեան ներքաղաքական կեանքին եւ մեր դիտարկմանը, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հեռացնելուց յետոյ «Դիմադրութեան» շարժման գործողութիւններում մարման միտում է նկատւում, Ի. Սաղաթելեանը վստահեցրեց, որ շարժումը չի մարել եւ չի մարելու.

«Պայքարը չի կարող մարել, այն ազգային, հայկական շարժում է, եթէ շարժումը մարի ու չյաջողի, սա վերջին յոյսը կը լինի»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։